Միջազգային

Ուկրաինան խնդրում է ԵՄ- ին վերսկսել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները

Ուկրաինան շուտով կվերսկսի Եվրամիության հետ Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի շուրջ բանակցությունները, որոնք դադարեցվել էին  Արևելյան գործընկերության  վիլնյուսյան գագաթաժողովի նախաշեմին, ասել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ուկրաինական հետուստակայաններով հեռարձակված հարցազրույցում:

Նա տեղեկացրել է, որ հեռախոսով զրուցել է Եվրահանձնակատար Ժոզե Մանուել Բարրոզոյի հետ և զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնագրի շուրջ  քննարկումները շարունակելու նպատակով ուկրաինական աշխատանքային խումբ գործուղել   Բրյուսել: «Սպասվող բանակցությունները կողմերի համար ծանր են, քանի որ դժվար է վերադառնալ համաձայնագրի պայմանները փոխելու խնդրին»,- նշել է Յանուկովիչը:

Ցուցադրել ավելի
Back to top button