Միջազգային

Կիեւում ցույցերն անկառավարելի են դառնում, ասում է վարչապետ Ազարովը

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը կարծում է, որ Կիևի կենտրոնական հրապարակում եվրաինտեգրացման կողմնակիցների բողոքի ցույցերը անվերահսկելի են դառնում, ինչի մասին հայտնել է Եվրամիության երկրների, ԱՄՆ-ի և Կանադային դեսպանների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք չենք արդարացնում իրավապահների գործողությունները, սակայն քաղաքական գործիչները, որոնք միացել են այդ ցույցերին, կտրուկ արմատականացնում են իրավիճակը: Բողոքի զանգվածային  գործողություններն իրենց բնույթով անկառավարելի են, իսկ ավելի ճիշտ վերահսկվում են  որոշակի քաղաքական ուժերի կողմից», ասել է Ազարովը:

Կառավարության ղեկավարը կոչ է արել Եվրամիության երկրների և ԱՄՆ-ի դեսպաններին ազդել ուկրաինական ընդդիմության վրա, որպեսզի ցույցերի մասնակիցների կողմից թույլ չտրվեն բռնության դեպքեր:

Ցուցադրել ավելի
Back to top button