ԿարևորՔաղաքական

ԵՄ-ը չի գաղտանազերծում Արևելյան գործընկերության առաջարկած փաստաթղթի բովանդակությունը, եւ չի փակում դուռը ՀՀ առջև

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Այսօր ՀՀ-ում ԵՄ դեսպան Տրայան Հրիստեան ամփոփելով ԵՄ գագաթաժողովի արդյունքները և գնահատելով կշեռքի երկու կողմերում հայտնված` նախաստորագրած և հրաժարված երկրների ապագա հնարավորությունները, Մոլդովային և Վրաստանին շահեկան նժարում դնելով,  Հայաստանի և Ուկրաիանայի դեպքում  նշեց, որ հարգանքով է վերաբերում իր գործընկերների ազատ, ինքիշխան որոշումները, սակայն փաստում, որ ԵՄ-ը չի փակում իր դուռը Հայաստանի առջև, և պատրասատ է համագործակցել շարունակել փոխհարաբերությունները։

«Հայաստանը 3,5 տարի համագործակցելով ԵՄ Արևելյան գործընկերության համաձայնագրի շուրջ՝ հուլիսին արդեն ավարտել էր համաձայնագրի շուրջ բանակցությունները, սակայն Հայասատանը սեպտեմբերին հրապարակային հայտարարեց ՄՄ միանալու մասին: Մենք հարգում ենք յուրաքանչյուր պետության ազատ, ինքնիշխան որոշումները»,- այսպես ստեղծված իրավիճակը մեկնաբանեց այսօր ՀՀ-ում ԵՄ դեսպան Տրայան Հրիստեան՝ հայտարարելով, որ ԵՄ-ը պատրասատ է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունները նախանշված ուղղություններով, որոնք ամրագրվել են Վիլնյուսում ընդունված հռչակագրում,  ինչպես նաև շարունակել համագործակցությունը նոր ստեղծված  քաղաքական համակարգում։ «Մենք պատրաստ ենք շարունակել և խորացնել փոխհարաբերությունեները ՀՀ հետ այն ոլորներում, որոնք համատեղելի են Հայատանի՝ ՄՄ- ին մաս կազմելու որոշման հետ։ Մենք կսկսենք համագործակցել, երբ հայկական կողմը պատրաստ կլինի այդ գործընթնացներին: Մենք մեջքով շուռ չենք գալիս դեպի հայ ժողովուրդն ու Հայաստանը»։

Չմեկնաբանելով նախօրեին Հայասատնում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությունը՝ ԵՄ դեսպանը խոսեց   ոստիկանոթյան կողմից նախօրեին տեղի ունեցած ակտիվիստների ձերբակալությունների մասին, որոնք  Երևանի փողոցներում ընդդեմ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցության ակցիան էին կազմակերպել, նկատեց, որ ակցիան թույլատրաված էր, արդեն իսկ լավ էր, սակայն ես երեկ հետևում է լրատվամիջոցներին՝ տեղեկացել ձերբակալությունների մասին եւ հույս հայտնեց, որ ամեն ինչ կարվի օրենքին համապատասխան: «Մենք սպասում ենք, որ տեսնենք՝ ինչպիսին կլինեն հետաքննության արդյունքները: Հուսով ենք, որ հետաքննությունը կարվի յուրաքանչյուր մարդու խոսքի ազատության իրավունքից ելնելով: Սա մի սկզբունք է, որի տակ ստորագրել է նաև Հայաստանը»,- հայտարարեց Տրայան Հրիտեսան։

Անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին և Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու Ուկրիանայի իշխանությունների որոշմանը՝ ԵՄ դեսպանը նշեց, որ Ուկրաինայի հետ ԵՄ  բանակցություններն ավարտված են, քննարկումները ԵՄ-ի հետ պետք է լինեն այն ժամկետների վերաբերյալ, թե մինչև երբ է հնարավոր համաձայնագիրը ստորագրել: «Բոլոր դեպքերում բարձրաստիճան պաշտոնյաններն ասել են, որ Ուկրաինայում բոլոր կողմերը պետք է զսպվածություն հանդես բերեն: Ոստիկանության կողմից ավելորդ ուժի կրառումը պետք է բացառվի»,- հավելեց ԵՄ դեսպանը։

Ցուցադրել ավելի
Back to top button