Միջազգային

Գրոհայինները կոտորածներ են իրականացրել քրիստոնեական Մաաուլայում

Սիրիայի պատմական քրիստոնեական Մաալուլա քաղաքը, որի բնակիչները խոսում են արամեերենի բարբառներից մեկով, գտնվում է ապստամբների հսկողության տակ։ Այս գիշեր տեղեկություններ են եղել, որ գրոհայինները գրավել են սուրբ Թեքլայի վանքը եւ պատանդ վերցրել միանձնուհիներին վանամոր հետ, հայտնում է Բի Բի Սի- ն։

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ գրոհաիյնները կապ ունեն «Ալ Կաիդայի» հետ եւ մենաստանում ու հարակից եկեղեցիներում կոտորածներ են իրականացրել։ Սիրիական բանակի աղբյուրը հայտնել է, որ Մաալուլա են ուղեւորվում կառավարական զորքերը։ Սեպտեմբերին հակակառավարական ապստամբներն արդեն մի քանի օրով գրավել էին քաղաքը։

Ցուցադրել ավելի
Back to top button