ԿարևորՔաղաքական

Վլ. Պուտինի Հայաստան այցն ավարտվեց մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ռուսաստանի նախագահի Հայաստան պետական այցն այսօր ավարտվել է ՀՀ նախագահի նստավայրում կայացած հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցություններով։ Երկու երկրների նախագահների առանձնազրույցից հետո, կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց արդյունքներով ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել են՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ  մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017թթ. միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության, բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին եւ մի շարք այլ համաձայնագրեր։

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Ռուսաստանի նախագահի այցի արդյունքներն ամփոփվել են Սարգսյան- Պուտին համատեղ ասուլիսում.

 

Ցուցադրել ավելի
Back to top button