Քաղաքական

ՌԴ նախագահը ՀՀ նախագահի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ

Պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ ՀՀ նախագահի նստավայրում պաշտոնական հանդիպումներ ու բանակցություններ սկսելը, նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Ցեղասպանության զոհերի հիշատակին տուրք մատուցելուց հետո Վլադիմիր Պուտինը հուշահամալիրի Հիշողության պուրակում ջրել է դեռևս 2001թ. ՀՀ իր պաշտոնական այցի ժամանակ տնկած եղևնին։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանձնել է 1915թ. ցեղասպանությունից փրկված հայերին օգնելու համար բարեգործական նպատակներով Պետրոգրադում թողարկված մեդալի ոսկե կրկնօրինակները։

Մեդալի վրա Ռուսական կայսրության զինանշան երկգլխանի արծվի և հայկական ավանդական խաչի պատկերներն են՝ հետևյալ գրությամբ. «Ռուսք առ հայս ի ժամու փորձանացս»։

Ցուցադրել ավելի
Back to top button