Միջազգային

Ուկրաինան վերսկսում է ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ քննարկումները

Ուկրաինայի արտգործնախարարը հայտնել է Եվրամիության հետ բանակցությունները վերականգնելու մասին: Ուկրաինայի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կմեկնի Բրյուսել շարունակելու համար Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի վերաբերյալ քննարկումները, հայտարարել է արտգործնախարար Լեոնիդ Կոժարան:

«1+1» հեռուստակայանի եթերում նա ասել է, որ պատրաստվում են քննարկել գազի գնին, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքին և նաև ԵՄ-Ուկրաինա ապրանքաշրջանառությունը վերաբերող հարցեր: Թե ինչ ձևաչափով պետք է անցնեն բանակցությունները ուկրաինական արտաքին գերատեսչության ղեկավարը չի ճշտել:

Ցուցադրել ավելի
Back to top button