Միջազգային

Ուկրաինայում բողոքի գործողությունները շարունակվում են. նախագահն իր ժողովրդի հետ է, ասում է ԳՌ նախագահը

Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակը հայտնել է, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը: «Նախագահն իր ժողովրդի հետ է»,-հայտարարել է նա՝ հանդես գալով «Ինտեր» հեռուստակայանով:

«Նախագահն այն  մարդկանց կողմից  է, որոնք լիարժեք իրավունք ունեն խաղաղ հանրահավաքներ անցկացնել ու արտահայտել իրենք կարծիքը», — ընդգծել է Ռիբակը: Նա նաև նշել է, որ իշխանությունները հավանություն չեն տալիս նոյեմբերի 30-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններին: Այդ իրադարձությունները, ըստ նրա, այսօր ընդդիմության առաջնորդների և իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվելու են Գերագույն ռադայի համաձայնեցված խորհրդում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին ներքին գործերի նախարարության «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումները ցրել էին Կիևի կենտրոնում կազմակերպված ցույցը: Տուժել էր 35 մարդ, որոնցից 7-ը դեռ հիվանդանոցում են: Արևմտյան երկների ներկայացուցիչները դատապարտել էին իրավապահ մարմինների գործողությունները:

Կիևում բողոքի գործողությունները շարունակվել են նաև երեկ: Դրանք վերածվել են զարգվածային անկարգությունների: Անկախության հրապարակում հայտարարվել է համազգային գործադուլ: Ցուցարարներն վրաններ են խփել և այս գիշերն անցկացրել են Մայդանում` հրապարակում իրենց դիրքերն ամրապնելով բարիկադներով։

Ցուցադրել ավելի
Back to top button