ՄիջազգայինՏնտեսական

Շուվալովը Ուկրաինային խոստանում է էժան գազ, ինչպես Հայաստանի պարագայում է

Եթե Ուկրաինան որոշի անդամակցել Մաքսային միությանը, Մոսկվան կառաջարկի այս երկրին ավելի էժան գազ, հայտարարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ ընդգծելով, որ միությանը միանալը կդառնա լավագույն լուծում Կիևի տնտեսական խնդիրների համար: Պաշտոնյայի հետ հարցազրույցն այսօր հրապարակել է Bloomberg-ը:

«Ոչ մի երկիր, բացի Ռուսաստանից, չի կարող Ուկրաինան ապահովել այդչափ  բնական ռեսուրսներով: Կարող ենք կապույտ վառելիքը նաև պարտքով տալ, սակայն մենք չենք օգնի, եթե չլինեն պարտավորություններ ուկրաինական կողմից»,- ասել է Շուվալովը:

Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը՝ Ռուսաստանի առաջին փոխվարչապետն ասել է, որ այժմ Երևանի հետ վարվում են բաց և թափանցիկ բանակցություններ։ «Բոլորը հասկանում են, որ Հայաստանին գազ մատակարարում ենք հատուկ սակագնով, քանի որ Երևանը ստորագրում է Մաքսային միությանն անդամակցության փաստաթղթերի ամբողջական փաթե»,- ընդգծել է Իգոր Շուվալովը:

Ցուցադրել ավելի
Back to top button