Միջազգային

ՄԱԿ. Ասադը ռազմական հանցագործությունների մեղսակից է

ՄԱԿ- ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Պիլայը հայտարարել է, որ կազմակերպությունն ապացույցներ ունի, որ սիրիական իշխանությունները, ընդհուպ նախագահ Բաշար Ասադը, պատասխանատում են ռազմական հանձագործությունների համար, հայտնում է Բի Բի Սի- ն։

Սա առաջին դեպքն է, երբ ՄԱԿ- ի հանձնակատարը հստակ խոսում է Ասադի պատասխանատվության համար։ Պիլայի խոսքով՝ ՄԱԿ- ն ունի ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ «կառավարության բարձրաստիճան անդամները, ներառյալ պետության ղեկավարը» պատասխանատու են ռազմական հանցագործությունների եկ մարդկության դեմ հանցագործությունների համար։ Պիլայը հենվում է ՄԱԿ- ի փորձագետների հետաքննության արդյունքների վրա։

Սիրիայում իշխանության եւ ընդդիմության միջեւ ռազմական հակամարտությունը սկսվել է 2011- ի մարտից, որին զոհ է դարձել ավելի քան 100 հազար մարդ։

Ցուցադրել ավելի
Back to top button