Մշակույթ

Ժողովրդական հանգանակությամբ նկարահանված «Անպետք» ֆիլմը Թբիլիսիից հետո կներկայացվի նաեւ Երեւանում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

«Անպետք» կարճամետրաժ ֆիլմը չնայած չի  բարձրացել մեծ էկրան, սակայն հասցրել է արժանանալ հանրության արձագանքին: Ֆիլմը կոմերցիոն չէ, չի նկարահանվել որպեսզի լցնի դահլիճներ, ասում է ֆիլմի ռեժիսոր Արշակ Զաքարյանը և հավելում, որ այն նկարահանվել է որպես արվեստի գործ:

Ֆիլմը նկարահանելու համար թակել են դռներ, սակայն ամենուր հանդիպել են «փող չունենք» արտահայտությանը: Այս ֆիլմը նախադեպային է, քանի որ նկարահանվել է ֆեյբուքյան հայտարարված ժողովրդական հանգանակությամբ: «Սա հենց նույն քաղաքական գործիչներին  և մնացածին ասում է, որ եթե նպատակը  ազնիվ է, արդար  ու մաքուր, ապա մեր ժողովուրդը շատ լավ  էլ միասնական է,  հավաքվում է գաղափարի շուրջ, իրենց գրպանից վերջին կոպեկը չեն ափսոսել, տվել են մեզ, որ ֆիլմ նկարենք»։

Ֆիլմի վրա ծախսվել է 6000 դոլար, որից 5000-ը հավաքվել է ժողովրդի միջոցներով: Ամերիկաբնակ  մեր հայրենակից բարերար Արման Գրիգորյանն էլ իր մեծ աջակցությունն է ունեցել ֆիլմի նկարահանման գործում:  Սակայն ֆիլմը տեխնիկապես ավելի զարգացած կլիներ, եթե   ֆինանսավորումը շատ լիներ, խոստովանեց  ռեժիսորը:

Ֆիլմի գլխավոր դերակատար Գեորգի Հովակիմյանը, ում համար դժվար էր ինքնասպանություն գործողի կերպար կերտել, փորձել է  մարդկանց համոզել, որ այդ քայլով չեն լուծում խնդիրը։ Դերասանի խոսքով` արձագանքներից երևում է, որ ֆիլմն ստացվել է: Պետք է հավատալ դերին, իսկ  դա  էլ համոզում է հանդիսատեսին, դերի կերտման գաղտնիքները բարձրաձայնեց դերասանը: Ֆիլմի պրեմիերան կայացել է Թբիլիսիում, քանի որ իմանալով ֆիլմի մասին`  ուրախությամբ  են տրամարդրել  դահլիճ, իսկ  երևանյան պրեմիերային պատրաստվում են:

Գնահատելով այսօրվա կինոարվեստը`  ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնում են, որ այն  այսօր անկում է ապրում, պատճատը  այսօրվա ռեժիսորների  անկրթությունն է: Ով ցանկություն է հայտնում, դառնում է ռեժիսոր: Չնայած որ դրա  մեջ դերասանը վատ բան չի տեսնում , սակայն կարծում է, որ կինոարվեստը բարձիթողի  վիճակում է:

Ցուցադրել ավելի
Back to top button