Վերլուծական

Թուրքիան 2014- ին Հայաստանի հետ մերձեցման քայլեր կձեռնարկի

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ամերիկայի հայկական համագումարի նախաձեռնությամբ այսօր կլոր սեղան-քննարկում է տեղի ունեցել Հայաստանի հարևան երկրներում տիրող իրավիճակի ու տարածաշրջանային զագացումների թեմայով, որի ընթացքում թուրքագետ Արտակ Շաքարյանը, խոսելով Թուրքիայի արտգործնախարարի` հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր հաստատմամբ հայտարարությունների մասին, ասել է, որ դա շոու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան էլ խոսել է Ադրբեջանում տիրող վիճակի մասին ու նշել, որ իրեն  արդեն ոչինչ չի զարմացնում Ադրբեջանում: Նա մտահոգիչ է համարել ադրբեջանական հեքիաթները, որոնք հայատյացություն են սերմանում։

Եկող տարին ընտրական է Թուրքիայում, ինչը կարող է վճռորոշ լինել Էրդողանի կառավարության համար: Ամենաէականը, ըստ թուքագետ Արտակ Շաքարյանի, Ստամբուլի քաղաքապետի ընտրություններն են, քանի որ ով հաղթում է Ստամբուլում, տիրում է Թուրքիայում: Եվ Ստամբուլում պարտությունից հետո կսկսի Էրդողանի տապալումը, ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը։ «Առաջիկա ամիսներին ինչ տեղի ունենա Թուրքիայում, կապված է լինելու վարչապետ Էրդողանի շահերի հետ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ ապահովելու համար»։ Ըստ Արտակ Շաքարյանի՝ մեծ է ընդդիմության հաղթանակի հասնելու հավանականությունը։

Իսկ ինչով է պայմանավորված այս օրերին Թուրքաիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր հաստատման կարևորության մասին հայտարարությունն ու վերջերս շրջանառության մեջ դրված հայկական տարածքների մի որոշ հատված Անկարայի կողմից ականազերծելու պատրաստակամության մասին վստահեցումը։ Թուրքագետը վստահ է` Թուրքիան եկող տարի քայլեր անշուշտ կանի: Արտակ Շաքարյանը հիմք է ընդունում թուրքական «Սաբահի» տարածած տեղեկատվությունն այն մասին, «թե Արցախյան շրջաններից պատրաստ ենք զիջումներ անել, թե՝ ոչ: Ակնհայտ է, որ ինչ-որ քայլեր են նախապատրաստում»։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան էլ «Հարևաններ. հայացք Հայաստանից – 2013» կլոր սեղանի ընթացքում խոսեց Ադրբեջանում հայատյացության տարածման ու սերմանման մասին՝ նշելով որ իրեն արդեն ոչինչ չի զարմացնում Ադրբեջանում։ «Ամենասարսափելին հեքիաթներն են ու դպրոցական ծրագիրը»։

Նա պատմեց, որ անգամ ադրբեջանական մուլտֆիլմերում հայի կերպարը ներկայացվում է իբրև հրեշ, սարսափազդու և արյունախում ֆիդայի։

Ցուցադրել ավելի
Back to top button