Միջազգային

Թայլանդում ցուցարարները գրոհում են Կառավարության տունը

Թայլանդի մայրաքաղաք Բանգոկում ընդդիմության հակակառավարական զանգվածային ելույթների պատճառով լարվածությունը պահպանվում է։ Անցած գիշեր քաղաքում հանգիստ էր, սակայն այսօր առավոտյանից ցուցարարները վերսկսել են Կառավարության տան գրոհը, հայտնում է ազգային երրորդ հեռուստակայանը։

Կառավարության տան պաշտպանները՝ զինծառայողներն ու ոստիկանությունը ցուցարարների վրա են նետում արցունաբեր գազով նռնակներ։ Ցուցարարներն էլ նրանց պատասխանում են նույն այդ նռնակները նրանց վրա նետելով։ Տուժածների մասին առայժմ տվյալներ չկան։

Անցած շաբաթ օրը կառավարության կողմնակիցների եւ ընդդիմադիրների միջեւ բախումների ընթացքում զոհվել է երկու մարդ, տասնյակը վիրավորվելեն։ Կիրակի գիշեր զոհերի թիվը հասել էր 5- ի, իսկ 50- ն էլ վիրավորվել էր։

Ցուցադրել ավելի
Back to top button