Քաղաքական

Գյումրիում սպասում են ՌԴ նախագահին

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր» Գյումրի

Գյումրիի Վարդան Աճեմյանի պետական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկելու է հայ- ռուսական միջտարածաշրջանային համաժողովը։ Թատրոնի սրահում ներկայացված են Հայաստանի եւ Ռուսատսանի մարզերը ներկայացնող ցուցանակներ եւ գործարարներն արդեն զբաղեցրել են աթոռները եւ սպասում են Ռուսաստանի նախագահին ու նրա գլխավորած պահվիրակությանը։ Այստեղ նախատեսված են Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների ելույթները։

Դրամատիկական թատրոնից Ռուսաստանի նախագահը կուղեւորվի Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշահամալիր, ապա ռուսական 102- րդ ռազմակայան։

Ցուցադրել ավելի
Back to top button