ԿարևորՏնտեսական

«Գազպրոմը» դառնում է «Հայռուսգազարդի» միակ սեփականատերը

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն այսօր ձեռք կբերի «ՀայՌուսգազարդ» ընկերության Հայաստանին պատկանող վերջին 20 տոկոս բաժնետոմերը, լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլերը, որը Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարած պատվիրակության կազմում եւ մասնակցել Հրազդանի ՋԷԿ- ի 5- րդ էներգաբլոկի բացման արարողությանը, հայտնում է «Ռեգնումը»

Այսպիսով, ըստ Միլերի, «Հայռուսգազարդը» դառնում է «Գազպրոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը։ «Արմենպրեսը» հաղորդում է, որ Միլլերը հայտնել է, որ «Հայաստանի համար ռուսական գազի գինը կփոխվի եւ կվաճառվի Ռուսաստանի ներքին գներով, սակայն չհստակեցրեց, թե կոնկրետ որքան»:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button