Միջազգային

Բողոքի ցույցեր Ֆրանսիայում՝ ընդդեմ հարկային քաղաքականության

Զարգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել Փարիզում Ֆրանսիայի կառավարության վարած հարկային քաղաքականության դեմ: ժողովրդական երթը, որը կազմակերպել են Ձախ ճակատն ու ֆրանսիական կոմկուսը, անցնելով մայրաքաղաքի փողոցներով, ավարտվել է էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության շենքի մոտ:

Բողոքի դուրս եկածների հիմնական պահանջը կառավարությունից և նախագահ Ֆրանսուա Օլանդից հարկային անտանելի ծանր բեռը թեթևացնելն է և հաջորդ տարի  նախատեսված ավելացված արժեքի հարկի  դրույքաչափերն ավելացնելուց հրաժարվելն է: «Գլխավոր  թշնամին ոչ միգրանտերն են, ոչ չինովնիկները, ոչ էլ ապստամբող աշխատավորները: Մենք չենք սխալվել մեր ցասումն ուղղորդելու հարցում: Մեր թշնամի մեկն է` ֆրանսիական և համաշխարհային կապիտալը, որն անվերջ օգտվում է իր հնարավորություններից և վնասում է մեզ»,- հայտարարել է Ձախ ճակատի առաջնորդ  Ժան-Լյուկ Մելանշոնը, որը վերջին նախագահական ընտրություններում զբաղեցրել էր չորրորդ տեղը:

Կազմակերպիչների հավաստմամբ՝ երթին մասնակցել է 100 հազար մարդ

Ցուցադրել ավելի
Back to top button