Հասարակություն

Բողոքի ցույցեր ընդդեմ Պուտինի եւ Մաքսային միության

ՌԴ նախագահի այցի և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը դեմ այսօր կազմակերպվել է բողոքի երթ: «Ինքնիշխան Հայաստան», «Մենք ենք տերը մեր երկրի», «Պուտին հեռացիր» այս ու այլ կարգախոսներով ու ցուցապաստառներով բողոքի ակցիան մեկնարկել է Ազատության հրապարակի մոտից, որին հաջորդել է երթ դեպի նախագահի նստավայր։

Հավաքը եւ երթը նպատակ ունեն պահանջել իշխանություններից՝ կասեցնել Մաքսային միությանն անդամակցության գործընթացը և հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացից: Այսօր վաղ առավոտից բերման են ենթարկվել բազմաթիվ ակտիվիստներ, այդ թվում՝ երթը նախաձեռնողները: Նրանցից մի քանիսն արդեն ազատ են արձակվել։

Ցուցադրել ավելի
Back to top button