Վերլուծական

Քաղաքագետները գնահատում են Վիլնյուսի արդյունքները

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Վիլնյուսում ԵՄ- Հայաստան համատեղ հռչակագիրը քաղաքական ձեռքբերում կարելի է համարել,  ասում է քաղաքագետ Ստեփան Շաքարյանցը։ Նա քաղաքական ձեռքբերում է համարում նաև նախագահ Սերժ Սարագսյանը ելույթը, որն անդրադառնում էր ոչ միայն ԵՄ Ասոցացման համաձայնագրին, այլ ավելի ընդգրկուն տեսք ուներ, հատկապես՝ ելույթի Հայաստանի շրջափակման մասին հատվածը, կարծում է նա։

Շաքարայանը նաև նման եզրահագնում է անում. Վիլնուսի գագաթաժողովի մասնակիցները որևէ առարկություն չներեկայացրեցին ՀՀ նախագահի հնչեցրած մտքերին, հետեւաբար, եթե Եվրոպան շատ մեծ ցանկություն ունի զբաղվելու Հայասատանի իրավիճակով, ապա «ուզած- չուզած» պետք է զբաղվի։

Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր գնահատականին, ապա, Շաքարյանցի համոզմամբ, Վիլնյուսի գագաթաժողովը լիակատար տապալում էր։ Նա կարծում է, որ Ռուսաստանը չի ճնշել ոչ Հայաստանին, ոչ էլ Ուկրաինային, պարզապես ՌԴ իշխանությունները բացեիբաց պարզաբանել են, թե ինչ կլինի իրենց երկրների տնտեսությունների հետ, եթե այդ երկրները բացեն իրենց մաքսային սահմանները Եվրոպայի առաջ։

«Ոչ Հայաստանը, ոչ Ուկրաինան այդքան հիմար չգտնվեցին, որ քաղաքական ինքնասպանություն գործեն»,- ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով, որ եթե Եվրամիությունը մի փոքր թաքցներ իր ախորժակը, չպահանջեր միակողմանի զիջումներ, Հայաստանը և, մասնավորապես Ուկրաինան, կստորագրեին Ասոցացման համաձայնագիրը։

Իսկ ահա քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ մինչեւ սեպտեմբերի 3- ը Հայաստանը փորձում էր վարել հավասարակշռված քաղաքականություն, սակայն Եվրոպայի կողմից պետության անվտանգության պահպանման երաշխիքներ չտրվել եւ այդ պատճառով կայացվել է Մաքսային միությանն անդամակցելու որոշում։

Մենք երբեք չպետք է վերածվենք «ՌԴ ստորաքարշության ցուցահանդեսի  մասնակցի» եւ աշխատենք պետականության ամրապնդման ուղղությամբ, չպետք է սպասենք, որ «պապան պիտի գա եւ մեզ ասի՝կաշառք մի վերցրեք կամ բուհերում կոռուպցիա չպիտիլինի», պետք է ստեղծենք պետություն՝առանց մյուսներից կախվածության, ասում է Շիրինյանը։

Նա կարծում է, որ Ռուսաստանը միանշանակ Ուկրաինայի  նկատմամբ ճնշումներ գործադրել է եւ շանտաժի է ենթարկել, իսկ Հայաստանի մասով, ըստ նրա, դժվար նույն սցենարը կիրառվեր: Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին եւ նախապատրաստական աշխատանքներին՝ քաղաքագետը նշեց. «Նախ՝ գյումրեցիները դրանից օգտվում են, ցանկացած  պետության  ղեկավարի այցի ժամանակ փողոց չեն սարքում, մեզ ռազմավարական  պետությունը զինում է, բա մարդավարի չդիմավորե՞ն, բայց ստորաքարշության դրսեւորումները պետք է զսպվեն,  արարողակարգային հատվածը միանշանակ պետք է պահպանվի»,- ասում է։

Ցուցադրել ավելի
Back to top button