Մշակույթ

«Մանկական Եվրատեսիլը» նաեւ Հանրային ռադիոյի ուղիղ եթերում

«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթն Առաջին ալիքը կցուցադրի այսօր` 21:45-ին: Այն կմեկնաբանեն «Մանկական Եվրատեսիլ- 2011» երգի մրցույթի հայաստանյան մասնակից Դալիթան եւ Առաջին ալիքի հաղորդավար Վահե Խանամիրյանը: Մրցույթի մասնակիցների ելույթներին հնարավոր կլինի ունկնդրել  նաեւ Հայաստանի հանրային ռադիոյով:

Հայաստանը ներկայացնող մասնակից Մոնիկա Ավանեսյանը ելույթ կունենա երրորդ համարի ներքո: Ընդհանուր առմամբ՝ մրցույթին այս տարի կմասնակցի 12 երկիր:

«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում այսօր՝ «Be Creative» նշանաբանի ներքո: Բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ձայնագրվել է նոր երգ, որը կրում է «Եղի´ր ստեղծագործ» խորագիրը: Հայաստանը Եվրոպայի այս հեղինակավոր պատանեկան մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ:

Հաջողություն ենք մաղթում Հայաստանի ներկայացուցիչ Մոնիկա Ավանեսյանին եւ, իհարկե, հաղթանակ մաղթում:

Ցուցադրել ավելի
Back to top button