Մշակույթ

Եվրոպան աստիճանաբար դառնում է անդեմ գոյություն. բանաստեղծը խոսում է ԵՄ պարտության պատճառների մասին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը դեկտեմբերի 2-ին վայրէջք կկատարի Գյումրիում։ Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի բնորոշմամբ՝ Հայաստան է ժամանում մեկը, ով մեր երկրի «հին ոխերիմ բարեկամն» է: Վլադիմիր Պուտինն, ըստ նրա,  գալիս  է ամրագրելու սեպտեմբերի 3-ի տրամաբանությունը։

Այլընտրանքի բացակայությունը տարակարծությունների տեղիք չի թողնում,  և Հայաստանն ընտրեց Մաքսային միության ճանապարհը: Եվրոպան դուրս մնաց խաղից ոչ միայն Հայաստանի մեղքով ու Ռուսաստանի ճնշմամբ, այլ նախ և առաջ  իր  ապաշնորհ գործունեության»,- համոզված է բանաստեղծը։«Եվրոպան տանուլ  տվեց և տանուլ տվեց  ոչ միայն ռուսական արջավարի, այսինքն ոչ մի բանի հետ հաշվի չնստող, ճնշման պատճառով, այլ իր տոլերաստիկ պահվածքի, որի պատճառով  Եվրոպան աստիճանաբար դառնում է  անդեմ գոյություն»։

«Տարածաշրջանում ձևավորվում է նոր իրավիճակ. Արևմուտքի դիրքերն  Անդրկովկասում թուլանում են, իսկ Ռուսաստանը վերադառնում է այն տունը, որից հեռացել էր մոտ 20 տարի առաջ՝ իր անփութության,  փնթիության պատճառով», ասում է Դավիթ Հովհաննեսը։ Նրա բնորոշմամբ՝ Ռուսաստանը նորից իր տուն է մտնում և մտնում է ոչ թե զոռով, այլ փոխադարձ համաձայնությամբ: Սրանում բանաստեղծը մտահոգության որևէ պատճառ չի տեսնում: Նրան  մտահոգող միակ խնդիրը հետևյալն է՝ որպեսզի որևէ հարց  չլուծվի  մեր  արժանապատվության հաշվին։ 

Ցուցադրել ավելի
Back to top button