Հասարակություն

Դեկտեմբերի 2- ին Երեւանի մի քանի փողոցներում երթեւեկությունը կդադարեցվի

Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 2-ին,  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի արարողակարգային անհրաժեշտությամբ պայմանավորված, երթևեկությունը մայրաքաղաքի մի քանի փոփողներում որոշ ժամանակ տրանսպորտի համար ւդադարեցվի։

«Վարորդներին հորդորում ենք հստակ կատարել ճանապարհային ոստիկանների պահանջները, ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով երթևեկելուց, պահպանել ճանապարհային երթևեկության,  ինչպես և համակեցության կանոնները, փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթևեկության կարգավորման պատասխանատուներին: Երթևեկության բոլոր մասնակիցների ներողամտությունն ենք հայցում հնարավոր անհարմարավետության համար՝ համոզված, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան որոշակի դեպքերում երթևեկության կազմակերպման առանձնահատկություններին և օրինահարգ պահվածքով կաջակցեն պատկան մարմիններին»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button