Հասարակություն

Արցախում եւս սկսվում են բյուջետային քննարկումները

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Արցախում կառավարությունը պատրաստվում է խորհրդարան ուղարկել պետական բյուջեի նախագիծը: Պետական ծախսերը նախատեսվում են 81 միլիարդ դրամի չափով , եկամուտները՝ քիչ ավելի համեստ են` մոտ 78 միլիարդ դրամ: Շուրջ երեքուկես միլիարդ դրամի պակասուրդ կա, որը նախատեսվում է լրացնել փոխառու միջոցների հաշվին:

Արցախի պետական բյուջեի եկամուտների մի մասը հավաքագրվում է տեղում, մնացածը՝ Հայաստանի Հանրապետությունից են ստանում` միջպետական վարկի տեսքով: Հայաստանի Հանրապետությունում ֆինանսաբյուջետային համակարգում տեղի ունեցող փոփոխությունների մի մասն էլ գումարների հետ միասին ներմուծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Գալիք տարվա համար դա պետական համակարգում աշխատավարձերի բարձրացումն է: Արցախում ևս պաշտոնական դրույքաչափերի բարձրացում է սպասվում, բայց դրանք քսան տոկոսով ավելի ցածր կլինեն, քան՝ Հայաստանի Հանրապետությունում է։

Աշխատավարձերը կբարձրանան հուլիսի մեկից, այդ ժամանակ նաև փոփոխվելու է նվազագույն ամսական աշխատավարձի չափը՝ 45 հազար դրամից կազմելով 50 հազար դրամ: Ապագայում հենց նվազագույն աշխատավարձն է լինելու աշխատավարձային քաղաքականության հիմքում և այս որոշումը, ինչպես նաև պետական համակարգում նախատեսվող բարձարացումները, ըստ ԼՂՀ վարչապետի, ծանր առաջադրանքներ են դնում կառավարության առջև ինչպես գալիք տարավա համար, այնպես էլ 2015 թվականի:

Պետական դրամապանակի սղությունը տնտեսությունում պետական ներդրումները սահմանափակել է: գյուղատնտեսությունը և փոքր ու միջին ձեռնարկատիորւթյան աջակցությունը մնում են ռազմավարական ուղղություններ։ Այդ բանգավառնեում ներդրումներ կլինեն ինչպես բյուջեից, այնպես էլ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության և Արցախի ներդրումային հիմնադրամների կողմից։

Նոր տարուց Արցախում ևս կբարձրանան կենսաթոշակները, իսկ կենսաթոշակային կուտակային համակարգին անցնելու գործընթացը համանաբար կհետաձգվի ևս մեկ տարով: Բյուջեն կից փաստաթղթերով Ազգային ժողովում կլինի մինչև դեկտեմբերի մեկը: Փորձը ցույց է տալիս, որ այն այնքան էլ մեծ փոփոխությունների չի ենթարկվի, մանավանդ որ թվերը հիմնականում համապատասխանում են կառավրության գործունեության ծրագրով նախանշվածին, որին գործող Ազգային ժողովը կողմ է քվերակել մեկուկես տարի առաջ։

Ցուցադրել ավելի
Back to top button