Միջազգային

Ուկրաինան հնարավոր է Ասոցացման համաձայնագիրը ստորագրի գարնանը

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Վիլնյուսում ԵՄ Արեւելյան գագաթաժողովի լիագումար նիստում խոստացել է մոտական հեռանկարում ստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը։ «Ուկրաինան եւ ԵՄ- ն դուրս են եկել Ասոցացման համաձայնագրի եզրափակիչ փուլ։ Համոզված եմ, դա ուկրաինական պետականության զարգացման նոր էջ կբացի, նոր մակարդակի կհասցնի մեր հարաբերությունները ԵՄ եւ նրա անդամների միջեւ։ Ես հաստատում եմ Ուկրաինայի մտադրությունը մոտակա հեռանկարում ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»,- Յանուկովիչի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։

ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով նշում է, որ հնարավոր է համաձայնագիրն ստորագրվի հաջորդ տարվա գարնանը՝ Բրյուսելում ԵՄ- Ուկրաինա գագաթաժողովի ժամանակ։ Դա հաստատել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Անդրեյ Գոնչարուկը։ ԵՄ եւ Ուկրաինայի հետ քաղաքական երկխոսության միջնորդն այս անգամ կարող է հանդես գալ Գերմանիան։ «Նախօրեին կանցլեր Անգելա Մերկելի եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովչի հանդիպման ժամանակ գերմանական կողմն առաջարկել է նոր առաքելություն ձեւավորել Եվրախորհրդարանի հատուկ ներկայացուցիչների Ալեքսանդր Կվասնեւսկու եւ Պետ Կոկսի փոխարեն»,- ասել է գործակալության դիվանագիտական աղբյուրը։

Ցուցադրել ավելի
Back to top button