Հասարակություն

Իրազեկումը՝ աղետների ռիսկի նվազեցման կարեւոր նախապայման

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Դեկտեմբերի 3-ին կմեկնարկի «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման կարևորագույն նախապայման» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը: Ինչպես լրագրողներին հայտնեց արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ,  գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, միջոցառման նպատակն է իմի բերել արտակարգ իրավիճակների տեղեկատվության ոլորտում աշխարհի լավագույն փորձը, ստեղծված օրինակելի արժեքները, քննարկում կազմակերպել հետագա զարգացումների վերաբերյալ:


Սպիտակի աղետալի երկրաշարժի արդեն քառօրդդարյա տարելիցին ընդառաջ նախկին հեռուստալրագրող, իսկ այժմ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը հիշեց դեկտեմբերյան այն օրվա դեպքերը, երբ հանրային իրազեկումը կաշկանդված էր խորհդային տեղեկատվական փակ համակարգի պայմաններով։ Միջազգային օգնությունը Հայաստան սկսեց մատակարարվել միայն 3 օր անց՝ 137 երկրներից, պատմում է այսօր փրկարար ծառայության փոխտնօրենը: Ըստ նրա՝ խորհրդային երկիրը պատրաստ չէր դիմակայել նման աղետին։

Ի տարբերություն այն տարիների՝ այսօր մեր երկրում ստեղծված է մի համակարգ, որը ապահովում է հանրային իրազեկումը և ի զորու է օպերատիվ կերպով  արձագանքել արտակարգ պատահարներին և հասնել օգնության, նշեց Նիկոլայ Գրիգորյանը։ Հայ փրկարարները արդեն հասցրել են ստանալ միջազգային ճանաչում՝ արհեստավարժության և տեխնիկապես բարձր հագեցվածության շնորհիվ, ասաց։

Ցուցադրել ավելի
Back to top button