Միջազգային

ԵՄ ԱԳ գագաթաժողովի հիմնական ինտրիգը Ուկրաինայի շուրջ է. Մերկելը հանդիպում է Յանուկովիչի հետ

Վիլնյուսում մեկնարկած Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ինտրիգը շարունակում է մնալ Ուկրաինան: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է այսօր առավոտյան գագաթաժողովի շրջանակներում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկավիչի հետ:

Ինչպես «Ռիա Նովոստիին» հայտնել են Վիլնյուսում դիվանագիտական աղբյուները, հանդիպման նախաձեռնողը գերմանական կողմն է: Մերկելը նախօրեին լրագրողներին ասել է, որ Ուկրաինայի համար Եվրամիության դռները բաց են, սակայն նա չի կարծում, որ վիլնյուսյան գագաթաժողովում Ուկրաինան կստորագրի Ասոցացման պայմանագիրը:

Նշենք, որ անցած հինգշաբթի Ուկրաինայի կառավարությունը դադարեցրել էր Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացը: Փաստաթղթի ստորագրումը նախատեսվում էր վիլնյուսյան  Արևելյան գործընկերության գագաթաժողովում: Ուկրաինական ընդդիմությունը քննադատում է իշխանությունների որոշումը և պահանջում է կառավարության հրաժարականը: Անցած հինգշաբթի օրվանից Կիևի կենտրոնում և Ուկրաինայի այլ քաղաքներում տեղի են ունենում եվրաինտեգրացիայի կողմնակիցների բողոքի ցույցեր:

Առևտրի հարցերով եվրոպական հանձնակատար Կարել դե Գուխտն էլ հայտարարել է, որ Ուկրաինայի՝ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր կնքելուց հրաժարվելն ավելի բացասական ազդեցություն կունենա Եվրոպայի համար, քան՝ այդ երկրի: Այս մասին նա հայտարարել է Վիլնյուսում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ: Ըստ նրա առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը ժամանակակից աշխարհում շարժիչ ուժ է երկրների բարգավաճման և ժողովրդավարական զարգացման համար: Եվրահանձնակատարը նաև նշել է, որ Ուկրաինան վաղ թե ուշ ստիպված է լինելու վերանայել այդ որոշումը:

Ցուցադրել ավելի
Back to top button