Հասարակություն

Տրանսպորտի նախարարությունը բարեփոխում է նախաձեռնում տաքսիների ոլորտում

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևան քաղաքում գրացված անահատ տաքսիտները մեկ մեքենայի համար վճարելու են 120 հազար, մարզերում՝ 80 հազար, սահմանամերձ գոտիներում՝ 35 հազար դրամ: Ըստ բարեփոխումների ծրագրի՝ տաքսիստները  ամենօրյա բուժզննում  չեն անցնելու: Այս ամենը սակայն  ուժի մեջ կմտնեն՝ ԱԺ- ում համապատասխան փոփոխություններն ընդունվելուց հետո։


Տրանսպորտի եւ կապի նախարարության լ
իցենզավորման պետի տեղակալ Արայիկ  Ստեփանյանն ասում է, որ նախարարությունն անընդհատ կապի մեջ է լինելու համայնքների  հետ, որպեսզի  Երևանում գործունեություն իրականացնող անհատ ձեռներցը  չգրանացվի  մարզում եւ քիչ հարկ վճարի։ Առաջին տարին ոլորտ մուտք գործող անհատ ձեռներեց տաքսիստների ծախսերը   կրճատվելու են մոտ 50 տոկոսով, իսկ երկրորդ տարին՝ արդեն 30 տոկոսով։

Տաքսիստների երկարատև պայքարը, ինչպես ասում են, որոշակիորեն ունեցավ իր հանգուցալուծումը: Նրանք մի քանի անգամ հանդիպել են  կապի և տրանսպոտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ, և նախարարը տվել է բոլոր հարցերի պատասխանները, վերջիններս էլ բավարաված հեռացել են նախարարությունից։ 


Տրանսպորտի  վարչության պետ իտեղակալ Դավիթ Մելքոնյանի խոսքով`տաքսիստներից շատերը կարծում  էին, թե բոլոր հարցերի  պատասախանատուն իրենց նախարաությունն է։ Հանդիպումներից հետո արդեն հստակ գիտեն, թե ովքեր են իրենց խնդիրների հասեցատերերը: 

Ցուցադրել ավելի
Back to top button