ԿարևորՔաղաքական

Վիլնյուսում մեկնարկում է ԵՄ Արեւելյան գագաթաժողովը

Այսօր Վիլնյուսում կմեկնարկի Արեւելյան գործընկերության գագաթաժողովը: Գագաթաժողովի աշխատանքները ղեկավարելու են Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն ու Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը:

«Մեր նպատակն է միասին աշխատել տարածաշրջանի գործընկերների հետ՝ աստիճանաբար կառուցելու օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական, բարեկեցիկ եւ կայուն հարեւանություն։ Մենք շարունակում ենք գործընկերների հետ աշխատել հավակնոտ Ասոցացման համաձայնագրերի, ներառյալ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտիների ուղղությամբ՝ պահպանելով սահմանած նշաձողը, ինչպես նաեւ ձեռնարկելով քայլեր միության եւ տարածաշրջանի միջեւ ճամփորդության դյուրացման եւ ազատականացման ուղղությամբե,- Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ արված հայտարարության մեջ նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը։

ԵՄ Արեւելյան գագաթաժողովին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ այդ նպատակով Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի մայրաքաղաք։ Վիլնյուսում նա կմասնակցի նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը:

ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովին կմասնակցեն նաեւ գործընկերության վեց երկրներից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Մոլդովայի վարչապետ Լուրիե Լիանսան եւ Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը։

Ցուցադրել ավելի
Back to top button