Վերլուծական

Վիլնյուսից հետո կյանք կա և այն կշարունակվի.

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

«Վիլնյուսը կլինի այն հանգրվանը, որտեղ կփորձեն ցույց տալ թե ով ում է իշխելու»,- նման կոպիտ ձևակերպում տվեց վիլնյուսյան գագաթնաժողովին դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը։ Եթե ուզում եք զարգացնել եվրոպական տնտեսությունը, ապա համագործակցեք, և ոչ թե առաջնորդվեք «Եթե ինձ հետ չես, իմ թշնամին ես» սկզբունքով։ Այս կերպ նա փորձեց բացատրել, թե ինչը պատճառ հանդիսացավ, որ տապալվի ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրով նախատեսված ասոցացումը մի շարք երկրների հետ:

Հայաստանը մոտավորապես 4 տարի նախապատրաստվում էր Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, սակայն սեպտեմբերի 3-ին հայտարարվեց ՄՄ ադամակության մասին, հանդիպման նախաշեմին էլ Ուկրաինան հրաժարվեց համաձայնագրից։ Փաստ է, որ այսօր աշխարհաքաղաքական հարցերը հնարավոր չէ կարգավորել առանց Ռուսաստան-Չինաստան զույգի հետ հաշվի նստելու ասելիքն ամբողջացրեց Արամ Սարգսյանը:
Իսկ ի՞նչ կստանա ՀՀ քաղաքացին ՄՄ հնարավոր անդամակցությունից։ «Մաքսային միությունում կարող ենք ստանալ արտոնյալ պայմաններ` վառելիքը, և այլն»։Սակայն հարցն այն է թե Հայաաստանն ինչպես կօգտագործի ընձեռված հնարավորությունն ու հասարակ քաղաքացին ինչ չափով կզգա ՄՄ առավելությունն իր առօրյա կյանքում,  նշեց Արամ Սարգյանը: Այդուհանդերձ՝ հստակ պարզ չէ, թե ինչ է նախատեսում ՄՄ անդամակցությունը և ինչ փաստաթուղթ էր Հայաստանի համար պատրաստել ԵՄ-ն։

ՄՄ- ի անդամակցության նախապատվությունն առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանին անվտանգության ապահովման առումով, հստակեցրեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:  Նա հումորով նշեց, որ Վիլնյուսից հետո կյանք կա և այն կշարունակվի, ըստ էության հանդարտացնելով հասարակության անհանգիստ ու մտահոգ հատվածին։ «Ինչ կպատահի Վիլյուսում, քիչ թե շատ պարզ է: Այն նախագիծը, որ կազմել էին եվրոպացիները Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների համար պատալված է: Եվ այն տապալվեց ոչ թե Հայաստանի պատճառով, այլ Ուկրաինայի, քանի որ ծրագրի առանցքում հենց Կիևն էր», ասաց, ավելացնելով, որ Ուկրաինան ավելի կարևոր էր, քան ծրագրի անդամ Հայաստանը, Վրաստանն ու Մոլդովան միասին:

Իսկ իևնչ պատահեց  հանկարծ։ Եվրոպան, ըստ քաղաքագետի, բախվեց մեկին, ով դեմ կանգնեց այդ մոդելին: Հետխորհրդային տարածքում իրավիճակն այլ է, գոյություն ունի Ռուսաստան, ասաց։ Հայաստանի համար անվտանգության հարցն առաջնահերթ է և այստեղ պաշտոնական Երևանը կարմիր գծից այն կողմ անցնել չի կարող, իսկ Եվրոպան ոչինչ չէր կարող տալ մեզ: Այլ էր վիճակը Ուկրաինայի դեպքում և Եվրոպան կարող էր օգնել, ինչը՝ չարեց:

Ուկրաինայի ասոցացումը կարող էր հանգեցնել տնտեսական կոլապսի, ինչին մութ ու ցուրտ տարիներից ծանոթ են Հայաստանում, բացատրեց Կովկասի ինստիտուտի տնօերնը։ Այսքանով հանդերձ՝ ԵՄ  հետ այն մակարդակով,  որով հնարավոր կլինի համագործակցել, կշարունակվի համագործակցությունը, կարծիք հայտնեց քաղաքագետը։

Ցուցադրել ավելի
Back to top button