ԿարևորՀասարակություն

Սպասվում է տաք եւ տեղումնառատ ձմեռ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այս տարվա աշունը ճանապարհում ենք առանց արտառոց եղանակային տեղումների, ձմեռն էլ կանխատեսվում է տաք,  բայց տեղումնառատ: Կանխատեսումները ցույց են տվել, որ հանրեպետության տարածքը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող տաք և խոնավ ցիկլոնի ազդեցության տակ: Առաջիկա օրերի կանխատեսումների համաձայն`  հանրապետությունում ժամանակ առ ժամանակ կդիտվեն տեղումներ և օդի ջերմաստիճանը կնվազի 4-ից 6 աստիճանով: Դեկտեմբերի 1-ից 4- ը հանրապետությունում սպասվում է  առանց տեղումների եղանակ։

Աշնան ավարտին մնացել են հաշված օրեր և կանխատեսումների համաձայն` տարվա  այս եղանակին արտառոց երևույթներ չեն գրանցվել:  Հանրապետությունում օդի միջին ջերմաստիճանը և տեղումները, ըստ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի, եղել են նորմայի սահմաններում:   Նոյեմբերի 29-ին և 30-ին  հանրապետությունը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող տաք և խոնավ ցիկլոնի ազդեցության տակ և հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ կդիտվեն  տեղումներ։

Լեռնային շրջաններում տեղումները կլինի ձյան տեսքով, առանձին բարձր լեռնային շրջաններում կառաջանա ձնածածկույթ, առանձին հատվածներում կլինի նաև մառախուղ։ Դեկտեմբերի 1- ից ցիկլոնը կհեռանա մեր հանրապետության տարածքից  և տեղումները կդադարեն, մինչև դեկտեմբերի  4-ը կդիտվի  առանց տեղումների եղանակ։

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանում կլինեն փոփոխություններ: Նոյեմբերի 30-ի ցերեկը և դեկտեմբերի 1- ի գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 4-ից 6 աստիճանով: ՀՀ- ում, ըստ օդերևութաբանի, ձմեռները լինում են ծայահեղ տարբեր: Լինում են տարիներ, երբ արձանագրվում են շատ ցուրտ ձմեռներ և հակառակը։ Այս տարվա ձմռան առաջին տասնօրյակը  օդերևութաբանները վստահեցնում են, որ լինելու է տաք, սակայն տեղումնառատ։

Իսկ դեկտեմբերի երկրորդ տասնօրյակին կդիտվի ջերմաստիճանի անկում, տեղումներն էլ կլինեն նորմայից շատ և լեռնային շրջաններում կնկատվի կայուն ձնածածկույթ: Օդերևութաբանական կանխատեսումների համաձայն` հունվարին և փետրվարին սպասվում է  տաք ձմեռ: Օդի ամսական միջին ջերմաստիճանը այս ամիսներին կլինի նորմայից 2-ից 3 աստիճան բարձր, իսկ տեղումների քանակը՝ շատ։

Ձյուն դեկտեմբերին կդիտվի Ապարանում, Հրազդանում և Ջերմուկում: Իսկ Երևանում առաջիկա 10 օրերին ձյան տեսքով տեղումներ չեն սպասվում: Այս տարի Ամանորն էլ , ըստ Գագիկ Սուրենյանի, հավանաբար կդիմավորենք  ձյան  տեղումներով։ 

Ցուցադրել ավելի
Back to top button