Հասարակություն

Մեդվեդեւը հանձնարարեց ատոմային անվտանգության համաձայնագիր ստորագրել ՀՀ հետ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է «Ռոսատոմին» կառավարության անունից Հայաստանի կառավարության հետ ստորագրել ատոմային անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր, հայտնում է «Գոլոս Ռոսիի»- ն։

Ինչպես նշված է համաձայնագրի նախագծում՝ կողմերը իրականացնում են համագործակցություն «հայկական ԱԷԿ- ի գործարկման եւ նոր էներգաբլոկների կառուցման հետ՝ կապված Հայաստանի Հանրապետության ատոմային անվտանգության ենթակառույցները արդիականացնելու» նպատակով։

Այս ուղղությամբ աշխատանքները կտարվեն ՄԱԳԱՏԷ- ի հանձնարարականներին համապատասխան։ Նախատեսվում է, որ համագործակցությունը պետք է զարգանա մի քանի ուղղություններով, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի նորարարական սարքավորումների մշակման ոլորտում։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button