Միջազգային

Գերմանիան հույսը չի կորցրել, որ Ուկրաինան դեռ կարող է ստորագրել Ասոցացման պայմանագիրը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս ունի, որ Ուկրաինան ամեն դեպքում կստորագրի Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը, ինչի մասին Բեռլինում հայտարարություն է արել:

«Մենք Ուկրաինային հրավիրել ենք համագարծակցության Արևելյան գործընկերության շրջանակներում: Այդ համագործակցության հրավերը հետագայում էլ կլինի»,- ասել է նա: Մերկելը պատրաստվում է Վիլնյուսում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Նկատի ունենալով Կիևի վերջին որոշումը՝ Մեկելը նկատել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում կան որոշակի խնդիրներ, որոնք հավանաբար հաղթահարել կփորձի արդեն Գերմանիայի հաջորդ կառավարությունը:

«Մինչև հիմա Եվրոպայի հետ մերձեցումը ընկալվել է որպես բաժանում Ռուսաստանից», հայտարարել նա, նշելով, որ պետք է դադարել մտածել «կամ մեզ հետ եք, կամ էլ մեր դեմ» սկզբունքով: «Սառը պատերազմն ավարտվել է: Երկրներն իրենց որոշումները ինքնուրույն պետք է կայացնեն»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը:

Նշենք, որ նախօրեին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել էր, որ Ուկրաինան հակասությունները կարգավորելու ծրագիր ունի, որը առաջ է եկել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման շուրջ վարվող բանակցությունների ընթացքում: «Մենք հակասությունները կարգավորող ծրագիր ունենք, որում հաշվի են առնված Ուկրաինայի, Եվրամության և Ռուսաստանի շահերը: Հետևաբար՝ հակասությունները կարող են լուծվել եռակողմ հանդիպումների ձևաչափում: Ովքեր աչք են փակում այդ ամենի վրա, իրականում արգելակում են Ասոցացման պայմանագրի ստորագրումը», — նշել է Ազարովը:

Ցուցադրել ավելի
Back to top button