Միջազգային

Գերմանիայի հաջորդ կառավարությունը կձեւավորվի դեկտեմբերի 17- ին

Դեկտեմբերի 17-ին պետք է քվեարկության դրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելի վերընտրության հարցը: Գերմանիայում  նախորդ գիշեր կայացած քաղաքական բանակցությունների արդյունքում Մերկելին սատարող ուժերը համաձայնության են եկել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն հետ` կառավարություն ձևավորելու հարցում։

Սեպտեմբերին Մերկելն ու իր աջակիցները հաղթանակ տարան խորհրդարանական ընտրություններում, սակայն չկարողացան բացարձակ մեծամասնություն ստանալ, այդ պատճառով ստիպված էին բանակցություններ սկսել խորհրդարանական ուժերի հետ կոալիցիա կազմելու նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button