Հասարակություն

Մանկական այգում պետք է լինի խաղ, ոչ թե՝ այլասերում, ասում են երիտասարդ ակտիվիստները

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Մանկական այգում պետք է լինի մանկան ձայն և մանկան խաղ ու ոչ թե այլասերում, բարձրաձայնում են «Մենք» երիտասարդական կազմակերպության ակտիվիստները: Մտահոգված Կիրովի անվան մանկական այգին գրաված տրանսվեստիտներով, երիտասրադ ակտիվիստները նոյեմբերի վեցից սկսել են ստորագրահավաք ընդդեմ տրանսվիստիտների, որպեսզի նրանք ազատեն այգու տարածքը: Բացի ստորագրահավաքից՝ Կիրովի անվան մանկական այգում գիշերը մարմնավաճառությամբ զբաղվող տրանսվեստիտների դեմ փորձում են պայքարել նաև կոնկրետ գործողություններով, բայց ինչպես հայտնեց շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանը, չի ուշացել նաև տրանսվիստիտների արձագանքը: Պարզապես, ի տարբերություն երիտասարդական շարժման ակտիվիստների, հակառակ կողմն արձագանքել է սպառնալիքներով։

Շարժման ակտիվիստ աղջիկների նկատմամբ որևէ  սպառնալիք դեռևս չի եղել, բայց նրանք ևս պայքարում են տրանսվիստիտների դեմ` ելնելով ոչ միայն հանրային, այլև անձնական շահերից:  Շարժման ակտիվիստ Արմինե Մաղդեսյանը բնակվում է անմիջապես Կիրովի անվան մանկական այգու հարևանույթամբ։

«Մենք» երիտասարդական շարժման անդամներին տրանսվիստիտների ակտիվությունից ոչ պակաս բարկացնում է օրինապահ մարմինների անտարբերությունը։ Նրանք նամակով դիմել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Կոմայգու տրանսվիստիտների դեմ պայքարելու համար: Խնդրով դիմել են նաև ոստիկանապետին ու պատրաստ են նրան ուղարկել նաև 4000 ստորորագրություններով նամակը։

Ցուցադրել ավելի
Back to top button