ԿարևորՏնտեսական

ՀՀ- ում մոնոպոլիաների կշիռը տնտեսությունում ամենաբարձրն է տարածաշրջանում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Հայաստանում  տարածաշրջանի երկրների համեմատությամբ բարձր է  մոնոպոլիաների և օլիգոպոլիաների կշիռը տնտեսությունում», արձանագրել են Համաշխարհային բանկի փորձագետները: Այսօր ՀԲ երևանյան գրասենյակը զեկույց է  հրապարակել, որտեղ նաև նշված է, որ տնտեսության կարևորագույն ոլորտներում գերիշխող դեր են զբաղեցնում սահմանափակ թվով ընկերություններ: Հայաստանի շուկաներում մենաշնորհները կազմում են 19 տոկոս, ավելին՝ հարցման մեջ ընդգրկված շուկաների 60 տոկոսն օլիգոպոլիկ կամ մենշանորհային կառուցվածք ունի: Միակ դրական քայլը Հայաստանի կառավարության ավիալորոտն ազատականցնելու որոշումն է համարվել։

 «Կուտակում մրցկացություն և միակցելիություն». Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակն այսօր ներկայացրեց մեր երկրի տնտեսության վերջին քսան տարիների զարգացումները: Չնայած զեկույցում ներառված չեն 2012թ վերջնական ցուցանիշերն ու 2013-ի զարգացումները, այդուհանդերձ՝ ՀԲ փորձագետների կարծիքով՝ մեկ տարվա ընթացքում կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որակական գնահատկաններին ու կառուցվածքային խնդիրների շուրջ ներկայացվող հարցերը շարունակում են արդիական մնալ: ՀԲ փորձագետները արձանագրել են, որ Նույնսիկ  տնտեսական աճի ու  ներդրումների բումի շրջանում, արդեն երկու տասնամյակ է, որ  աշխատատեղերի ստեղծման և զբաղվածության ավելացման առումով Հայաստանն առանձնապես մեծ առաջընթաց չի գրանցել:

«Երբ ներդրումներ են կատարվում և նոր աշխատատեղեր չեն ստեղծվում,  մի կողմից էլ վերամշակող արտադրության ճյուղերում աշխատավարձի աճի տեմպը զիջում է մեր իրական արտադրության աճի տեմպերին, մենք ունենում ենք պատկեր, որ Հայաստանը կորցնումէ  իր մրցունակության դիրքերը»,- ասում է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի  ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը։

Հայաստանում ոչ միայն գործազրկության մակարդակն է բարձր, այլ նաեւ՝ թերզբաղվածների:  Թվում է, թե մարդը աշխատում է, սակայն  դա որակյալ զբաղվածություն չէ:  ՀԲ կանխատեսումներով՝ Հայաստանը  մոտ ապագայում աշխատուժի առաջարկի խնդրի  առջև է կանգնելու,  կրճատվելու է զբաղվածների թիվը: Հայաստանում քաղաքային բնակչության 28 տոկոսը գործազուրկ է: Շատ հաճախ գործազուրկները սպասում են, որ աշխատատեղեր բացվեն իրենց բնակավայրին մոտ, երբմեն էլ ՝ աշխատանք գտնելու համար  երկիրն են փոխում:  Հայաստանում շատ հաճախ աշխատանք փնտրողն ու աշխատանք առաջարկողն իրար չեն գտնում. ասում է ՀԲ երևանյան գրասենյակի  փորձագետը։ «Մենք ունենք աշխատուժի շուկայի մի կառուցվածք, որտեղ հիմնականում աշխատուժը  զբաղված է  ցածր արտադրողականության տնտեսության ճյուղերում»։

Հայաստանում  տարածաշրջանի երկրների համեմատությամբ բարձր է  մոնոպոլիաների և օլիգոպոլիաների կշիռը տնտեսությունում, նշված է ՀԲ զեկույցում։ Տնտեսության կարևորագույն ոլորտներում գերիշխող դեր են զբաղեցնում սահմանափակ թվով ընկերություններ: Հայաստանի շուկաներում մենաշնորհները կազմում են 19 տոկոս, ավելին՝  հարցման մեջ ընդգրկված շուկաների 60 տոկոսն օլիգոպոլիկ կամ մենշանորհային կառուցվածք ունի։ Իհարկե՝ Հայաստանը փոքր տնտեսություն ունեցող երկիր է, սակայն, աշխարհում կան այլ փոքր երկրներ, որտեղ մենաշնորհներն ավելի քիչ են, օրինակ՝ Մակեդոնիայում:

Ներքին շուկայում մրցակցության աստիճանի, շուկայում իշխող դիրքի մեծության ու մրցակցային քաղաքականության ցուցանիշերով Հայաստանը զիջում է տարածաշրջանի այլ երկրներին: Հայաստանյան մի շարք շուկաներում մրցակցության վիճակը մտահոգել է ՀԲ փորձագետներին: «Կարծում ենք, որ տնտեսությունը պետք է ավելի բաց լինի և ՓՄՁ-ի մուտքն ավելի ազատ»,- ասում է Գոհար Գյուլումյանը։

Նրանք կարծում են, որ հակամենաշնորհային մարմինը՝ ՏՄՊՊՀ-ն պետք է  աշխատելու այլ ուղղվածություն ընտրի:  Ընդհանրապես՝ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է նկատվում։ «Հայաստանի մրցակցային մարմինը շատ ավելի է կենտրոնացած գների մոնիտորինգ իրականացնելով, քան շուկայի  ուսումնասիրության հարցերով: Մրցակցային մարմնի առաջնային խնդիրը չէ գնալ գների փոփոխություններ արձանագրելու և   գները ֆիքսելու ուղղությամբ, գների կայունության խնդիրը ԿԲ-ի խնդիրն է, որը ամրագրված է  օրենքով, մրցակցային մարմնի խնդիրը պետք է լինի հասկանալ, եթե գները բարձր են՝ ինչն է դրա հետևում, արդյո՞ք տվյալ ապրանքային շուկան բաց է այլ տնտեսվարողների համար»։

Չայած ազատ մուտքի հնարավորությանը՝ Հայաստանում գործում է ընդամենը մեկ երկաթգծի օպերատոր, փաստել են զեկույցի հեղինակները։ Նրանք դրական են գնահատել Հայաստանի կառավարության՝ ավիաոլորտն  ազատականացնելու  որոշումը։

Ցուցադրել ավելի
Back to top button