Հասարակություն

Հայկական գամփռների համար Ջավախքում շնաբուծարան կբացվի

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Ջավախքում հայկական գամփռի պահպանման համար շնաբուծարան կբացվի, «Ռադիոլուրին» տեղեկացրել է Կինոլոգիականա միության անդամ, թբիլիսահայ Գուրգեն Մխիթարյանը, ով այդ նպատակով փորձում է գտնել զտարյուն գամփռներ: Սրանք հայկական լեռնաշխարհի բնիկ ցեղատեսակներից են ունեն մի շարք առանձնահատկություններ: Նրանք հազարամյակներ շարունակ մարդուն ուղեկցել են ամենուրեք` անասնապահության ու հողագործության ժամանակ, որսորդության, ինչպես նաև ստեղծագործելիս, պատերազմելիս ու հանգստանալիս: Գայլախեղդ են կոչվում, քանի որ հոտերն ու նախիրները կարողացել են պահպանել գայլերից:

Վերջերս Գուրգեն Մխիթարյանի «Զանգի-Բռնաշեն» անունով գամփռը Գանձա գյուղում գոմ մուտք գործած երեք գայլերի հետ պայքարում խեղդել է մեկին, իսկ մյուսները փախել են։ «Իսկապես գայլախեղդ է։ Միակ ցեղատեսակն է, որ կարողանում է գայլի դեմ գնալ: Ըստ կենսաբանական տվյալների՝ այս շունը զորեղ է իր տարածքում (տան տարածքում, հոտերի ու նախիրների արոտավայրում և այլն (խմբ.)»:

Գամփռը հայակական ցեղատեսակ է և այս շունն էլ հայկական ավանդական անուն է կրում։ «Զանգին մեր հեքիաթների հերոսներից է, իսկ անվան երկրորդ մասով ես ընդգծում եմ ցեղատեսակի ծագման վայրը` Արևմտյան Հայաստան, գյուղ Բռնաշեն»,- ասում է Գուրգեն Մխիթարյանը։

Ի դեպ՝ Թուրքիան Արևմտյան Հայաստանի հայկական այս գամփռին գերմանական ու անգլիական ակումբներում գրանցել է որպես անատոլիական կառաբաշ (սև մռութ): Սակայն մեր` հայկական գամփռները, ըստ Մխիթարյանի, տարբերվում են կառաբաշներից ու կանգալներից (սա հայկական գայլխեղդ գամփռն է. խմբ.)։ Ի տարբերություն հայկական գամփռների՝ վերջինները հատուկ սելեկցիայի արդյունքում չեն լինում ճերմակ գույնի: Թուրքիան այս շները ազգային արժեք է համարում և արգելում երկրից դուրս բերել։

Մխիթարյանի Զանգի-Բռնաշենը զտարյուն հայկական գամփռ է և որպես այդպիսին գրանցված է Վրաստանում: Այժմ նա մտածում է այս ցեղատեսակի պահպանման մասին և այդ նպատակով Ջավախք է բերել մի քանի այլ գամփռներ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button