Մշակույթ

Կրկին Հայաստանում է Մաքսիմ Վենգերովը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/11/271113vengerov.mp3

«Երևանյան հեռանկարներ» 14- րդ փառատոնի շրջանակներում  Հայաստանում է աշխարհահռչակ երիտասարդ ջութակահար Մաքսիմ Վենգերովը, ով իր կարիերան սկսել է դեռևս 5 տարեկանից,  հաղթել հեղինակավոր միջազգային մրցույթներում  և համագործակցել աշխարհի լավագույն դիրիժորների ու կատարողների հետ:  Նրա մասնակցությունը մեր փառատոնին  մշակութային ամենամեծ բարձունքներից է, այսօր նշեց կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը։

Մաքսիմ Վենգերովը  խոստովանում է, որ ուրախությամբ է ընդունել հրավերը և այսօր ուրախ է գտնվել այստեղ, սակայն ցավում է, որ մինչ օրս հայերեն չի խոսում: Հայաստանը շատ է սիրում, ունի շատ հայ ընկերներ։ «Ես ուրախ եմ , որ  այսօր Հայաստանում եմ  արդեն երկրորդ անգամ: Անցած անգամ ես այստեղ էի որպես դիրիժոր, իսկ այժմ հանդես եմ գալու որպես ջուրթակահար: Շատ եմ սպասում հանրության հետ հանդիպմանը»։

Կազմակերպիչները խոստանում են հետաքրքիր ծրագիր և հույս հայտնում, որ այն կուրախացնի հանրությանը։ Երիտասարդ ջութակահարի համար դասական երաժշտությունը  բացահայտում է տվյալ երկրի հանճարներին: Երաժիշտը բարձր է գնահատում հայ դասական երաժիշտների արվեստն ու ներդրումները:  Այնպսի մեծանուն  կոմպոզիտորներ, ինչպիսիք են Արամ Խաչատրյան ու Առնո Բաբաջանյան հանճարները, ջութակահարի ձևակերմամբ,   հայկական մշակույթին հռչակ են բերել։ Լինելով երաժիշտ և ջութակահար՝ իրեն համարում է ռուսական դասական երաժշտության  լավագույն ավանդույթների, հատկապես իր ուսուցիչներից Մստիսլավ Ռոստրոպովիչի շարունակողը։

21- րդ դարում, իհարկե, տաղանդավոր կոմպոզիտորների կողմից նոր երաժշտություններ են գրվում, սակայն կարծում է, որ պետք է պահպանել հին լավագույն ավանդույթները: Հայ կոմպոզիտորներից Վենգերովի համար նախընտրելին Արամ Խաչատրյանն է, ում կոնցերտը հավանաբար շուտով կսովորի: Իսկ դաշնակահար  Վահագն Պապայանի հետ մենահամերգը ջութակահարի համար սպսաված է։ «Պետք է ասեմ, որ  Վահագն Պապյանի հետ մեր ընկերությունը  երկու տասնամյակի  պատմություն ունի: Մենք  միասին ձայնագրել ենք ձայնասկավառակներ,  և միասին նվագելը մեզ շատ է դուր գալիս: Պապյանը հետաքրքիր անձնավորություն է և նրա հետ մեկ բեմում հանդես գալն ինձ համար նույնպես հետաքրքիր է: Ես կարծում եմ, որ հանրությունը  կտեսնի մեր ոչ միայն երաժշտական, այլ նաև  հոգևոր ընկերությունը»,- ասում է։

Խոսելով անձնական կյանքից`  ջութակահար Վենգերովը նշեց, որ Հայաստան առաջին անգամ եկել է իր ընկերուհու, այժմ արդեն կնոջ՝  Օլգայի հետ: Երկու տարի  է, ինչ նրանք ամուսնացել են և արդեն ունեն 2 դուստր` 2 տարեկան  Լիզան և 5 ամսական  Պոլինան:  Այս ամենի համար Վենգերովը շնորհակալ է Հայաստանին, ուր առաջին անգամ եկել է սիրելիի ուղեկցությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button