ԿարևորՔաղաքական

Ընտրություն ԵՄ և ՄՄ արժեհամակարգերի միջեւ. քննարկում ՄԱԱ- ում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մամուլի ազգային ակումբը   ՀՀ-ում  Լեհաստանի դեսպանության աջակցությամբ այսօր կազմակերպել էր քննարկում «Հայաստանը փակուղո՞ւմ, թե՞  խաչմերուկում.Վիլնյուսից առաջ» թեմայով:  Որտե՞ղ է հայտվել ՀՀ-ն այսօր, ո՞րն է ՀՀ  հասարակակակն-քաղաքական  գործիչների դերակատարումը բեկումնային այս պահին,  ովքե՞ր և որտե՞ղ են որոշում  Հայաստանի քաղաքական ապագան: Այս և այլ հարցերին անդրադարձել են ՄԱԱ-ում հյուրընկալված հասարակական- քաղաքական գործիչները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Եվրամիության հետ հինգ տարվա բանակցություններից հետո  2013-ի  սեպտեմբերի 3-ին պաշտոնական Երևանի կողմից Մաքսային միութանը միանալու  պատրաստակամության մասին հայտարարությունը  հայ հանրությանը հերթական անգամ բաժանեց երկու  մասի՝ այս դեպքում Եվրամիության և ՌԴ նախաձեռնած Մաքասյին միության կողմնակիցների՝ օդում թողնելով մի մեծ հարցական ՝ ի վերջո  որտե՞ղ  է հայտնվել Հայաստանը. փակուղո՞ւմ, թե՞ խաչմերուկում:

Վիլնյուսի գագաթաժողովից առաջ ՄԱԱ նախաձեռնած քննակմանը մասնակցող  հասարակական- քաղաքական գործիչներն այսօր փորձում էին ձևակերպել հենց այս հարցի պատասխանը: «Հայաստանը շարունակում է մնալ  համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականության խաչմերուկում, ՀՀ- ն իր մոտեցումները ձևավորում է ելնելով իր ազգային շահերից, մասնավորապես՝ ազգային անվտանգության գերակայություններից»,- ասում է ԱԺ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը։

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության կողմնակիցների թվում նաև Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն է։ Ինչո՞ւ մեզ  չհրապուրեց Եվրոպան և մենք չգնացինք ասոցացման ճանապարհով: Սարգսյանի համոզմամբ՝ սրանում մեղավորը հենց Եվրոպան է։

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը վերլուծում է խնդրի տեղեկատվական բաղադրիչը: Նրա բնորոշմամբ՝ մենք ունենք տեղեկատվական սով, որի  պայմաններում անհնար է որոշել՝ ինչը դրդեց երկրի ղեկավարին կայացնել սեպտեմբերի 3- ի որոշումը, ինչպես նաև անհնար է լիարժեք դատողություններ անել՝ որն էր ճիշտ ճանահարհը, որը՝ սխալ։

«Այո, կա տեղեկատվական սով, և փստաթղթերի բովանդակության վերաբերյալ դատողություններ անելը բարդ է , բայց մենք  ծանոթ ենք երկու արժեհամակարգերին, որոնց միջև պիտի ընտրություն կատարենք»,- ասում ՀՀՇ կուսակցության գործադիր տնօրեն  Կարեն Կարապետյանը: Ընտրում ենք եվրոպակա՞ն քաղաքակիրթ արժեհամակարգը, որտեղ պաշտպանված են մարդու իրաունքներն ու տնտեսական ազատ մրցակցությունը, թե՞  համակարգ, որը կառավարվում է մեկ կենտրոնից և որոշումներն էլ կայացվում են այդ կենտրոնի շահերից ելնելով։ Ըստ Կարապետյանի՝ սա է ամենակարևոր  խնդիրը։

«Քաղաքականության մեջ հաճախ կարևորվում է ոչ թե ինչ է արվում, այլ՝ ինչպես է արվում հարցը», — ձևակերպման հեղինակը «Ընդդեմ իրավական կամայականության» հկ նախագահ Լարիսա Ալավերդյանն է, ով սկզբունքորեն մերժում է քննարկումները, որոնք իրականացվում են առանց լիարժեք տեղեկատվական նյութի։

«Հայաստանը վարել և վարում է հայանպաստ քաղաքականություն»,- ասում է ԱԺ  ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը՝ ուշադրություն հրավիրելով փաստին, որ ընտրությունը կատարվում է ոչ թե արժեքային, այլ ընդամենը տնտեսական համակարգերի միջև։

«Ժառանգություն» կուսակցության  գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը, մասնավորապես, վերջին միտքը չի կիսում: Նրա ձևակերպմամբ՝ իրականում մեծ շրջադարձ է տեղի ունեցել։

Ցուցադրել ավելի
Back to top button