Քաղաքական

Պուտինի այցը կավարտվի Ռուսաստանի համար կոնկրետ արդյունքներով, ասում է Ստեփան Սաֆարյանը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Վերջին ամիսներին քաղաքական դաշտի նշանակալի  իրադարաձությունը «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարայանը համարում է այն որ  Ռուսաստանը Հայաստանին և Ուկրաինային ստիպեց հրաժարվել եվրաինտեգրման գործընթացից, որի արդյուքնում խնդիրը դուրս եկավ Եվրամիություն-Հայաստան, Եվրամիություն-Ուկրաինա հարթությունից՝ տեղափոխվելով Եվրամիություն-Ռուսաստան հարաբերությունների մակարդակի։

Սաֆարանաը նշում է, որ առաջիկայում ուզենք, թե չուզենք Հայաստանը եւ մյուս երկրները կողմնորշման խնդիր են ունենալու։ Խոսելով վերջին օրերին Ուկրաինայում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին, Սաֆարյանը նշեց, որ այստեղ իրենք մեղքի իրենց բաժինն ունեն, որ չեն կարողանում հասարակության ուշադրությունը սեւեռել խնդրի վրա։ Վերջինս խոստովանց նաեւ, որ ԱԺ-ում իրենց ներկայիս խմբակցությունը թվով մի քանի անգամ զիջում է նախորդ գումարման ներկայացվածությանը։

Նա խոսեց դեկտեմբերի 2- ին նախատեսված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի մասին՝ նշելով, որ նա մեր հանրապետտություն պետք է գար դեռ մեկուկես տարի առաջ, սակայն անհասկանալի պատճառներով այցը հետաձգվեց։ Սեպտեմբերի 3- ից հետո (ՄՄ- ին միանալու հայտարարության օրը. խմբ), Սաֆարյանի համար արդեն պարզ է, թե ինչու։

Այս անգամ այցը կավարտվի Ռուսաստանի համար կոնկրետ արդյունքներով, ասում է «Ժառանգության» ներկայացուցիչը։ «Հիմա պատրաստ է այն ճանպարհային քարտեզը, որով Հայաստանը պետք է միանա Մաքսային միությանը: Փետրվարին՝ առաջին նստաշրջանում, կարծում եմ, արդեն Հայաստանի խորհրդարանի օրակարգ կմտնի  Մաքսային օրենսգրքի վավերացումը, հետո Սահմանադրական դատարան եւ այսպես շարունակ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button