Միջազգային

Ուկրաինայի համար ԵՄ- ն վերջնաժամկետ է սահմանել՝ նոյեմբերի 29- ը

Ուկրաինայի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի հարցը պարզաբանելու համար վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 29-ը, նման հայտարությամբ է հանդես եկել Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Ես տեղյակ եմ անցյալ հինգշաբթի Ուկրաինայի կառավարության կայացրած որոշման մասին, և մենք գիտենք, որ Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ հենց նախագահն է ստորագրում նմաօրինակ պայմանագրերը: Ասոցացման մասին այսպիսի համաձայնագիր կնքում են Եվրամիության բոլոր անդամները: Այսպիսի հնարավորություն ամեն օր չի ընձեռվում: Այժմ ամեն ինչ ուկրաինական կողմի ձեռքերում է, ով դադար է խնդրել», — եվրահանձնակատարի խոսքերը մեջբերում է Rosbalt.ru- ը։

Իր հերթին Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը հայտարարել է, որ Ուկրաինան ներկա պահին չի քննարկում Մաքսային Միությանը միանալու հարցը: «Մենք մնում ենք այն համոզմանը, թե ամեն ինչ պետք է անել, որպեսզի Ուկրաինայում գործեն եվրոպական չափանիշները և մենք մաս կազմենք Եվրոպական ընտանիքին»,-ասել է լրագրողներին ուկրաինական խորհրդարանի խոսնակը:

Ընդդիմությունը նախօրեին առաջարկել էր երկրի խորհրդարանին բանաձև ընդունել նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու վերաբերյալ, որը կարող է պատճառ դառնալ կառավարության հրաժարականի համար: Ընդդիմության նախաձեռնությունը մեկնաբանելով՝ Ռիբակը հայտարարել է, որ ընդդիմությունը չի կարող կառավարության հրաժարականի համար բավարար ձայներ հավաքել:

Ցուցադրել ավելի
Back to top button