ԿարևորՀասարակություն

Հայաստանում աղքատության աճը նվազել է

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր ներկայացրել է 2012թ  տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված  հետազոտությունների հիմնական արդյունքները: Հարցման է ենթարկվել  5184 տնային տնտեսություն։ Ծառայության  տվյալներով՝ 2012թ-ին աղքատության մակարդակի աճի  նվազում է գրանցվել: 2011թ մեր երկում աղքատության մակարդակը կազմել էր 35,0 տոկոս, իսկ 2012թ 32,4 տոկոս։ Չնայած աղքատության մակարդակը փոքր-ինչ նվազել է, սակայն, նույն  հետազոտության տվյալներով մեր երկրում աշխատանք ունեցողների երկու տոկոսը համարվել է ծայրահեղ աղքատ։ «Հայաստանում երեխայի առկայությունը ավելացնում է  աղքատության մակարդակը»,- հայտարարել է Ազգային վիճակագրական ծառայության  տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովանը։ 

Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր ներկայացրեց  2012թ  տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված  հետազոտությունների հիմնական արդյունքները։ 2012թ-ին  Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 32,4 տոկոս: Հիշեցնեմ` 2011-ին այն   35 տոկոս էր: Ծայրահեղ աղքատությունը կազմել է  2,8 տոկոս։

Համեմատության համար նշենք, որ 2010թ աղքատության մակարդկաը Հայաստանւմ 35,8 տոկոս էր, 2008-ին՝ 27,6 տոկոս: 2012-ին բնակչության մոտ ամեն  երրորդը՝ 32,4 տոկոս աղքատ էր, 13,5 տոկոսը՝ շատ աղքատ են եղել, 2,8 տոկոսը՝ ծայրահեղ աղքատ:   2012թ  2008-ի համեմատ 8 անգամ Հայաստանում ավելացել է ծայրահեղ աղքատության մակարդակը, շատ աղքատների մակարդակը՝ 7,1 տոկոսով: «2012թ աղքատների թվաքանակը կազմել է մոտ 980 հազար մարդ, շատ աղքատների թվաքանակը՝ 408 հազար մարդ, իսկ ծայրահեղ աղքատների մակարդակը՝ մոտ 84 հազար մարդ»,- ասում է ԱՎԾ տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան։

Հանրապետության ամենաաղքատ մարզն արդեն որերորդ տարին է  շարունակում է մնալ Շիրակի մարզը: Այստեղ աղքատության գծից ցածր է բնակչության 46,0 տոկոսը: Հայաստանում երեք և ավելի երեխաներ  ունեցող տնային տնտեսությունները ունեն աղքատության  ավելի բարձր մակարդակ՝ 41,6 տոկոս: Տնային տնտեսություններում մեծահասկաների առկայությունը ավելացնում է  աղքատության մակարդակը: Այն աճել է նաև կենսաթոշակառուների շրջանում: Ծայրահեղ աղքատության ամենաբարձր մակարդակ գրանցվել է գյուղաբնակ կենսաթոշակառուների մոտ: Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների 3,3 տոկոսն ապրում է  ծայրահեղ աղքատության մեջ։

Հետազոտությունները պարզել են մի զարմանալի ու միաժանակ ցավալի երևույթ, մեր երկրում  ծայրահեղ աղքատ են ոչ միայն գործազուրկները, այլ նաև նրանք, ովքեր աշխատանք ունեն: Պատկերը նույնն էր ինչպես 2011-ին,  այնպես էլ՝  2012-ին։

ԱՎԾ աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը նկատում է, որ Հայաստանում նվազել է  աշատանքային ռեսուրս կոչվածը, ավելի պարզ՝  15-70 տարեկան բնակչության թիվն  է նվազել։ Աշխատաշուկան բնութագրվել է երկարատև գործազրկությամբ, գործազուրկների 53 տոկոսի աշխատանք փնտրելու տևողությունը կազմել է 1 տարի: Գործազուրկների շարքում գերակշռել են 20-29 տարեկանները՝ 36 տոկոս։ Ծայրահեղ աղքատ են գնահատվել զբաղվածների երկու տոկոսը, գործազրուկների հինգ տոկոսը, աղքատ են գնահատվել զբաղվածների 26 տոկոսը, գործազուրկների՝ 40 տոկոսը։ «Զբաղվածության մակարդակի փոքր-ինչ աճ, գործազրկության մակարդակը փոքր-ինչ նվազում, թեև փոքրիկ քայլերով, բայց դրական տեղաշարժ կա այդ իմաստով»,- իրավիճակը գնահատում է ԱՎԾ աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը։

Ժողովրդագրական խնդիրների մասին. 2012 թ տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչության կազմում քաղաքային բնկաչության մասնաբաժինը կազմել  է 63,5 տոկոս, գյուղականինը՝ 36,5 տոկոս: 2013 թ տարեսկզբին ՀՀ մշտական բնակչության 48,0 տոկոսը կազմել է արական, իսկ 52 տոկոսը իգական սեռի բնակչությունբը: Բնակաչության միջին տարիքը տարեսկզբի դրությամբ կազմել է 36,2 տարի, արական սեռի համար ՝ 34,5 , իսկ իգականի համար՝ 37,8 տարին: 2012-ին՝ նախորդի համեմատ, գրանցվել է մահվան դեպքերի նվազում՝ 1,3 տոկոսով։

Ըստ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի՝ 2013 թվականի հունվարի 1- ի դրությամբ Հայաստանում մշտապես բնակվում է երեք միլիոն 26 հազար 900 մարզ, որոնց 63,3 տոկոսը քաղաքային, իսկ 36,7 տոկոսը՝ գյուղական բնակավայերում։

2009 թ մեկնած և 2012թ դրությամբ դեռևս չվերադարձած 15 և ավելի բարձր տարիքի անդամների 64,6 տոկոսը գտնվել են  ՌԴ-ում, 16,4 տոկոսը՝ ԱՊՀ այլ երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում կամ օտարերկրյա այլ քաղաքներում։ Հավելեմ նաև, որ  Հայաստանին 69,4 մլրդ դրամ է անհրաժեշտ, որպեսզի  աղքատությունը  հաղթահարի,  2,0 մլրդ դրամ էլ անհրաժեշտ է՝ ծայրահեղ աղքատությունը վերացնելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button