Քաղաքական

Հայաստանի նախագահը կմասնակցի Վիլնյուսի գագաթաժողովին, հայտնում է ԵՄ- ն

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Վիլնյուսում նոյեմբերի 28- 29- ին կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովին, ասված է Եվրահանձնաժողովի այսօր տարածած հայտարարության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ գագաթաժողովը կնախագահի ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոպույը։ Արեւելյան գործընկերության վեց երկրները կներկայացնեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Մոլդովայի վարչապետ Լուրիե Լիանսան եւ Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը։

Նախատեսվում է, որ ԵՄ- ն Ասոցացման համաձայնագրեր կստորագրի Վրաստանի եւ Մոլդովայի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button