Հասարակություն

Դիլիջանի միջազգային դպրոցը կունենա նաեւ բակալավրիատի ծրագիր

Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Դիլիջան) ստացել «IB World School» դպրոցի լիարժեք կարգավիճակ ինչը նշանակում է, որ դպրոցն իրավունք ունի 2014թ. սեպտեմբերից իր 16-ից 18 տարեկան սաներին առաջարկել անգլերեն լեզվով դասավանդվող IB (Միջազգային Բակալավրիատի) դիպլոմ ծրագիրը, հայտնում են դպրոցից։

«Դիպլոմա» ծրագրի շրջանակներում UWC Դիլիջանի ուսանողները կանցնեն երեք «Բարձր մակարդակի» (HL) եւ երեք «Ստանդարտ մակարդակի» (SL) առարկաներ: IB ծրագրի դիմորդներից կպահանջվի ներկայացնել ծավալուն շարադրություն (Extended Essay), ավարտել ճանաչողության տեսության (Theory of Knowledge (TOK) դասընթացը եւ ակտիվորեն ներգրավված լինել զանազան  ստեղծագործական, սոցիալապես ակտիվ  եւ կամավորական (Creativity, Action and Service (CAS) ծրագրերում:

Հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը դարձավ Միացյալ Համաշխարհային Քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի լիիրավ անդամ եւ ստացավ UWC Dilijan անվանումը: Դպրոցը լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որի շնորհիվ Հայաստանը ներկայացված կլինի համաշխարհային կրթական քարտեզի վրա, ասում է նախագծի հեղինակները։

Դպրոցն իր դռները կբացի 2014 թ. սեպտեմբերից` 90 աշակերտների համար: 2023-ին դպրոցում կուսանեն 650 աշակերտներ 60 երկրներից: Աշակերտների 90 տոկոսը կսովորեն նվիրատուների կողմից հատկացված կրթաթոշակներով, իսկ ուսման վճարը կկազմի 30 հազար դոլար։

Ցուցադրել ավելի
Back to top button