ԿարևորՔաղաքական

Պաշտոնական Երեւանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունները

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունում է Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը լավ լուր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ միջազգային հանրության համար: Հայաստանը մշտապես արտահայտվել է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով խնդրի լուծման օգտին, թեև ձեռք բերված պայմանավորվածությունը միջանկյալ բնույթ ունի, և այն ճանապարհ է բացում բանակցային բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ խնդրի համապարփակ կարգավորման համար»,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

Հիշեցնենք՝ նախօրեին Ժնևում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից, ինչպես նաև Գերմանիայից բաղկացած «վեցյակը» և Իրանը պատմական համաձայնության են եկել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ (մանրամասները՝ այստեղ:

Ցուցադրել ավելի
Back to top button