Հասարակություն

Հայ ուսանողները կմասնակցեն Սան Պաուլոյի միջազգային մրցույթին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Նոյեմբերի 22- 23- ն անցկացվել է  «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթը 3 մասնագիտությւոններով` ոսկերչություն, նորաձևություն, խոհարարություն: Մրցույթին մասնակցող 15 ուսանողներից 14-ը շարունակել են պայքարը մինչև վերջ: Մրցույթում հաղթող ճանաչված ուսանողները կմասնակցեն «Համաշխարհային հմտություններ»  43-րդ միջազգային մրցույթին: Այսօր տեղի է ունեցել ազգային մրցույթի փակման արարողությունը: 

Հայաստանի մասնագիտական կրթության հաստատությունների ուսանողներն արդեն  2-րդ անգամ կմասնակցեն և կմրցեն իրենց հմտություններով 65 այլ երկրների ուսանողների հետ «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթում, որը  տեղի է ունենալու 2015 թվականին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում: Իսկ այդ հնարավորությունը հայ ուսանողները վաստակել են՝ մասնակցելով և հաղթելով օրերս անցկացված «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթում:

Կարևորելով մասնագիտական կրթության զարգացումը մեր հանրապետությունում, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորեց մրցանակակիրներին և նշեց, որ ուսանողների հաջողությունները վկայում են մասնագիտական կրթության պահանջված լինելու մասին միայն։ Խոսելով հայ երիտասարդների խոհարարական հմտությւոնների մասին` «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նկատեց, որ վաղ թե ուշ մենք ևս պետք է մասնակցեինք և ներկայացնեինք մեր ազգային խոհանոցը, մեր երիտասարդ խոհարարների հմտությունները համաշխարհային մրցույթներում։

Ցուցադրել ավելի
Back to top button