Հասարակություն

Կորցնենք Արցախը՝ կշրջենք հայոց պատմության վերջին էջը. այսօր Ավոյի ծննդյան օրն է

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը». Մոնթեի խոսքերն են, որոնք ժամանակին որպես զգաստացման կոչ են հնչել ճակատային մարտիկների, իսկ հիմա արդեն՝ ամբողջ հայ ժողովրդի համար։ 56 տարի առաջ հենց այս օրն է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայ Սեյլի ավանում ծնվել Մոնթե Մելքոնյանը։ Տարիներ անց հենց նրա անվեհերության և պատերազմելու բարձր վարպետության շնորհիվ էր, որ ԼՂ-ի Արեւելյան թևը վերածվեց անառիկ ամրոցի: Հակառակորդի հարյուրավոր զինվորներ են իրենց անփառունակ վախճանը գտել Մաճկալաշենի, Կարմիր շուկայի, Սոսի, Ճարտարի մատույցներում, որոնց պաշտպանությունն անմիջաբար ղեկավարում էր հայկական երկու հանրապետությունների Ազգային հերոսը՝ լեգենդար Ավոն։

«Ինձ հաճախ ասում էր` թիկունքի աշխատողու ամեն անգամ, երբ գնում էի իր մոտ, ասում էի, որ ուզում եմ մնալ. նա նույն բառերն էր կրկնում՝ պետք է  ուսումդ  շարունակես, դու մեզ թիկունքում ես պետք»,- ժպիտի դեմքին ամենայն մանրամասնությամբ համատեղ ապարած օրերն է «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշել Մոթեի կինը՝ Սեդա Մելքոնյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button