Միջազգային

Բազմամարդ հանրահավաքներ Ուկրաինայում՝ ի պաշտպանություն եվրաինտեգրման

Ավելի քան 100 հազար մարդ Կիևի կենտրոնում կազմակերպված հանրահավաքում պահանջել է ուկրաինական իշխանություններից Վիլնյուսում սպասվող Արևելյան գործընկերության գագաթաժողովում ստորագրել Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը: Ելույթ ունենալով հանրահավաքի մասնակիցների առջև՝ Ուկրաինայի  ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ եթե նախագահ Յանուկովիչը չստորագրի ասոցացման համաձայնագիրը, անհրաժեշտ է պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրույթուններ:

Կիևից բացի եվրաինտեգրացման կողմնակիցները ցույցեր են կազմակերպել Լվովում, Դնեպրոպետրովսկում, Օդեսայում, Ռովնոյում, Ժիտոմիրում և Կիրովագրադում:

Ցուցադրել ավելի
Back to top button