Տնտեսական

Արտասահմանյան ավիաընկերությունները ավելացնում են իրենց չվերթները դեպի Հայաստան

Ազատ երկնքի քաղաքականության անցնելու մասին ՀՀ կառավարության հայտարարությունից հետո արտասահմանյան մի քանի ավիաընկերություններ ավելացրել են Հայաստան թռիչքները։

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օդանավակայանը «Էյր Ֆրանս»- ի միջեւ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն` 2014 թ. չվացուցակում չվերթների քանակը հասցնել շաբաթական 7 չվերթի, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի 3-4 չվերթի փոխարեն։

Հաղորդագրության համաձայն՝ ավելացել են նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ չվերթները. նախորդ տարվա շաբաթական 7- ի փոխարեն այս դեկտեմբերին արդեն կիրականացվի շաբաթական 11 չվերթ։

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ բազմաթիվ այլ ընկերությունների հետ  ևս քննարկում է չվերթների քանակի ավելացման հարցը: Այդ ուղղությամբ զարգացումները կներկայացնենք մոտակա օրերին»,- հայտնում են օդանավակայանի մամուլի ծառայությունից։

Ցուցադրել ավելի
Back to top button