Հասարակություն

Ապօրինի եւ չգործող խորքային հորերը կշարունակվեն փակվել

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր

Ստորգետնյա ջրային պաշարների մակարդակը Արմավիր մարզի տարածքում նվազել է և առաջիկայում նախատեսվում է կրճատել  խորքային հորերի թիվը: Արմավիրի  և Արարատի մարզերի ձկնաբուծական տնտեսություններում կոնսերվացվելու է  ապօրինի շահագործվող և  ինքնաշատրվանող 43 հոր:

Այս նպատակով   կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է շուրջ  107,5  մլն դրամ: Արմավիրի մարզի Գայ համայնքում գործում է շուրջ 15 ձկնաբուծական տնտեսություն, Գայում խմելու և ոռոգման նպատակով օգտագործվում է ընդերքի ջուրը:

Արմավիրի մարզում ձկնաբուծական տնտեսություններ կան մեծամասամբ Վաղարշապատի տարածքի գյուղերում, որոնք  հիմնականում օգտագործում է ընդերքի ջրային պաշարները: Վերջին տարիներին ստորգետնյա ջրերի մակարդակն ավելի  իջել է և գործարկվող խորքային հորերը չեն մատակարարում բավարար քանակի ջուր:

Արմավիրի մարզի Գայ համայնքում ձկնաբուծարանները նախկինում շատ էին, դրանց   թիվը հետզհետե  պակասել է, իսկ  փոխարենը լայն թափ ստացել Արարատի մարզում: Գայ համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանը նշում է, որ գյուղում ընդերքից ջուր ստանալու համար հորատում են մինչև 120-150մ, իսկՄասիսի տարածքում ընդերքի ջուր շատրվանում է 50-60 մ խորությունից: Ցածրադիր գոտի համարվելով Արարատի մարզում ամենաշատն են օգտագործում  ստորգետնյա ջրային պաշարները, իսկ արդյունքում հարակից  Արմավիրի մարզի բնակավայրերը  զրկվում են ջրից:

Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրային պաշարների կառավարումն ու պահպանումն  ավելի արդյունավետ դրաձնելու նպատակով կառավարությունը նախատեսել է  կոնսերվացնել ապօրինի շահագործվող  և չշահագործվող հորերը: Գայ համայնքի ղեկավարը կողմ է չգործող խորքայիրն հորերի փակմանը: Գյուղում 7 խորքային հոր ցամաքել է, օգտըագործվում է 15-ը: Սեյրան Մարկոսյանը նշեց, որ Գայում գյուղացիները   ջերմոցային տնտեսություններ են հիմնել,  ընդերքի սակավ  ջրերի օգտագործման նպատակով անցել են կաթիլային ոռոգման:

Գայ համայնքում գործում է մոտ 15 ձկնաբուծական տնտեսություն, որոնք, ըստ գյուղապետի, կարգապահ հարկատուներ են և տեղական բյուջեին պարտքեր չունեն: Ձկնաբուծարանները  ունեն սեփական խորքային հորերը, որոնց ջրթողունակությունը պակասել է: Խաչատուր Կարապետյանի ձկնաբուծական տնտեսությունում 4 խորքային հոր է աշխատում 8 հա վրա հիմնված մոտ 40 ավազաններում,  ջրի ընդհանուր թողունակությունը 180-200 լ է: 4-ից  2 –ի շահագործման թույլտվության ժամկետն անցել է և օրենքով նախատեսված ժամկետում չի վերականգնել: Տնտեսության ղեկավարը կողմ է խորքային հորի փակմանը` խնդրելով մյուս  երկուսի գործարկման թույլտվություն:

Ազգային հարստությունը խնայելու համար սկզբում կկոնսերվացվեն ձկնաբուծարանների ապօրինի ինքնաշատրվանող հորերը, այնուհետև կիրականացնեն  համայնքներում:

Ցուցադրել ավելի
Back to top button