ԿարևորՔաղաքական

ԱՄՆ ճանաչումը ազգերի ինքնորոշման առանցքային հաղթանակներից է, հայտարարել է ԼՂՀ նախագահը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24- ին մասնակցել է «Հեռուստամարաթոն-2013»- ի շրջանակներում կազմակերպված գալա միջոցառմանը եւ հանդես եկել ելույթով։ Նա   ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքը, կարեւորել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, անդրադարձել «Հեռուստամարաթոն-2013»- ի հիմնական նպատակը հանդիսացող Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման հետ կապված հարցերին:

Երկրի ղեկավարի բնութագրմամբ` ճանապարհի շահագործումը միանգամից կլուծի սոցիալ-տնտեսական եւ ռազմավարական բազմաթիվ խնդիրներ, լուրջ հիմք կհանդիսանա Մարտակերտի ու Շահումյանի շրջանների եւ ամբողջ Արցախի զարգացման ու զորացման համար:

Բակո Սահակյանը նաեւ շնորհավորել է ներկաներին ԱՄՆ միջազգային ճանաչման 230-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ դա համաշխարհային պատմության մեջ ազգերի ինքնորոշման եւ մարդու իրավունքների ճանաչման ու հարգման ամենաառանցքային հաղթանակներից մեկն է։

Ցուցադրել ավելի
Back to top button