Միջազգային

Քերին ժամանեց Ժնեւ. սպասվում է բեկում իրանական միջուկային ծրագրի հարցով

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Շվեյցարիա Իրանի եւ «վեցյակի» հետ բանակցություններին մասնակցելու համար։ Նրա այցը նախատեսված չէր, ուստի այն կապում են իրանական միջուըային ծրագրի շուրջ համաձայնագրի ստորագրման հետ։ Բանակցություններում ռուսական պատվիրակության աղբյուրը ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ին հայտնել է, որ նախատեսված է Քերիի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Բանակցություններից առաջ Քերին հրաժարվել է որեւէ մեկնաբանությունից։

«Ռոյթեր» գործակալության աղբյուրը հայտնել է, որ շաբաթ օրը քննարկվող ամենալուրջ հարցը իրանական Արաք քաղաքում գտնվող միջուկային օբյեկտի ճակատագիրն է։ Կոշտ գծի կողմնակիցները, մասնավորապես Ֆրանսիան, պնդում են ծանր ջրով ռեակտորի շինարարության դադարեցման անհրաժեշտության մասին։

«Պետքարտուղարը որոշել է գալ այն հույսով, որ համաձայնության կարելի է հասնել»,- ավելի վաղ լրագրողներին հայտնել էր պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը։ Նրա խոսքով՝ կողմերը «շատ լուրջ աշխատում են»։

Լավատեսական հայտարարություններ հնչում են նաեւ իրանական կողմից։ Մասնավորապես՝ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Աարքչին «Մեհր» գործակալության հայտնել է, որ «մեծ հաշով մենք շարժվել ենք համաձանագիրն ստորագրելու ուղղությամբ»։

Ցուցադրել ավելի
Back to top button